ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
15.06.2018 | 00:02

Գինու մոտ քեզ քաջ մի՛ ցույց տուր, քանզի գինին կործանել է շատերին։ Ինչպես քուրան փորձում է սրի սայրի ջրդեղված լինելը, այդպես էլ գինին հպարտների սիրտը փորձում է վեճով։ Գինին հավասար է մարդու կյանքին, եթե այն խմում ես չափով։ Ի՞նչ է կյանքն առանց գինու, այն ստեղծված է մարդկանց ուրախության համար։ Սրտի ցնծություն և հոգու ուրախություն է գինին, երբ այն խմում են չափավոր և ժամանակին։


Սիրաքի իմաստություն 34. 30-36

Դիտվել է՝ 2343

Մեկնաբանություններ