Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Ազնավուրն իջևանելու էր այստեղ, ինչպես սեփական հարկի տակ

Ազնավուրն իջևանելու էր այստեղ, ինչպես սեփական հարկի տակ
09.10.2018 | 02:23

Կասկադի բարձունքում կառուցված Շառլ Ազնավուրի թանգարանում այցելուների չդադարող հոսքը յուրատեսակ տուրք էր, հրաժեշտ, խնկարկում: Ծաղիկներ, սգո մատյան, մոմեր: Երևանցիներից շատերի համար սա ազնավուրյան կենտրոնի հետ առաջին հանդիպումն էր:
Նորանկախ Հայաստանում պետական միջոցներով կառուցված առաջին մշակութային օջախը այցելուներ պետք է ընդուներ 2018-ից: Հայաստան այցելությունների ժամանակ Ազնավուրը կարող էր իջևանել այստեղ, ինչպես սեփական հարկի տակ:


Ի սկզբանե կառույցը նախատեսված է եղել որպես բազմաֆունկցիոնալ շինություն, որտեղ պետք է ցուցադրվեն շանսոնիեին պատկանող կամ նրա կենսագրության հետ առնչություն ունեցող ցուցանմուշներ, անցկացվեն միջոցառումներ: Շենքի վերին երկու հարկերը նախատեսված են որպես կացարան` բաղկացած լինելով հյուրասենյակից, խոհանոցից, սպասարկման սենյակից, երկու ննջարանից և աշխատասենյակից` իրենց բոլոր հարմարություններով: Շինության նախագծի հեղինակը ճարտարապետ Նարեկ Սարգսյանն է, որը փորձել է խորհրդանշական լուծումներով թանգարանին այնպիսի արժեք տալ, որն ունեցել է Ակրոպոլիսը Աթենքի համար՝ այն նմանեցնելով նաև Գառնու հեթանոսական տաճարին և այդ կերպ նոր խոսք ասելով իր ոլորտում: Տեղանքն այնպես է ընտրվել, որ պատշգամբից երևան Ազնավուրի հրապարակը, ավելի հեռվում` Արարատ լեռը, իսկ շենքը տեսանելի լինի քաղաքի բոլոր կողմերից: Կենտրոնի պատասխանատուների հետ կապ հաստատել չհաջողվեց` պարզելու համար, թե երբ կգործի և այցելուների առաջ դռները կբացի «Ազնավուր» կենտրոնը:


Ազնավուրի թանգարանն առաջինն է, որտեղ հերոսը պատմելու է իր մասին: Ձայնագրությունն արել է ինքը` Ազնավուրը: Ինքնատիպ կառույցն ունենալու է նույնքան ինքնատիպ գործառույթ և հագեցած է լինելու Գերմանիայից և Ճապոնիայից բերված տեխնիկական նորություններով:
Շենքի բացումը տեղի է ունեցել 2011-ին` Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի, Շառլ Ազնավուրի և ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ։

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3074

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ