ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Դպրոցներում քաղաքական որևէ ուժի օգտին քարոզչություն անողները խստորեն կպատժվեն

Դպրոցներում քաղաքական որևէ ուժի օգտին քարոզչություն անողները խստորեն կպատժվեն
07.11.2018 | 20:24

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ դպրոցներին հեռու պահել քաղաքական գործընթացներից և այդ նպատակով ձեռնարկել կանխարգելիչ քայլեր` պահանջել Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը մայրաքաղաքի և մարզերի կրթության վարչության պետերի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ:

Նա ընդգծել է, որ խստորեն կպատժվեն այն տնօրեններն ու մանկավարժները, որ կփորձեն դպրոցներում քարոզչություն իրականացնել որևէ քաղաքական ուժի օգտին. «Եթե նման ահազանգեր և փաստեր լինեն, անկախ նրանից` քաղաքական որ ուժի օգտին է արվել քարոզչությունը կամ ում համար են օգտագործվել վարչական լծակները, մեղավորները պատժվելու են»,- զգուշացրել է Արայիկ Հարությունյանը:

Դիտվել է՝ 3833

Մեկնաբանություններ