Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Ուկրաինայում նախագահական ընտրությունները մարտի 31-ին կլինեն

Ուկրաինայում նախագահական ընտրությունները մարտի 31-ին կլինեն
26.12.2018 | 18:39

Ուկրաինայում ավարտվել է արտակարգ դրության ժամկետը: Այդ մասին տեղեկացում է РИА Новости-ին՝ հղում անելով Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հայտարարությանը:
«Դա իմ սկզբունքային որոշումն է, որը հիմնավորված է երկրում տիրող անվտանգության հարցերի համընդհանուր վերլուծությամբ՝ չնայած հանգամանքին, որ Ուկրաինայի շուրջ ստեղված իրավիճակը գրեթե չի փոխվել»,- Ազգային անվտանգության ծառայության նիստի ժամանակ հայտարարել է Պորոշենկոն:


Նա նաև ասել է, որ Ուկրաինայի նախագահական ընտրությունները տեղի կունենան 2019-ի մարտի 31-ին: «Դա ես եմ ձեզ վստահեցնում»,- ընդգծել է վերջինս:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում ռազմական դրությունը էր մտցվել այս տարվա նոյեմբերի 26-ին՝ 30-օրյա ժամկետով: Ռազմական դրության պատճառը Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպն էր:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2460

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ