Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Պատմության մեջ առաջին անգամ երկու կին բաց տիեզերք դուրս կգան

Պատմության մեջ առաջին անգամ երկու կին բաց տիեզերք դուրս կգան
07.09.2019 | 10:24

РИА Новости լրատվական գործակալությունը գրում է, որ չի բացառվում՝ սեպտեմբերին մարդկության պատմության մեջ առաջին ագամ բաց տիեզերք դուրս գան երկու կին: Դեռ ավելի վաղ էր հայտնի դարձել, որ ամերիկացի Ջեյսիկ Մեյրը Միջազգային տիեզերակայան կթռչի:

Բայց օրերս լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Մեյրը չի բացառել, որ բացի իրենից բաց տիեզերք կարող է դուրս գալ մեկ այլ կին՝ Քրիստինա Քուքը: Հիշեցնենք, որ առաջին կինը, որ բաց տիեզերք էր դուրս եկել, Խորհրդային Միության բնակչուհի Սվետլանա Սավիցկայան էր՝ 1984-ին:

Իսկ երկու կին տիեզերագնացների՝ ամերիկացիներ Էնն Մքքլեյնի և Քիստինա Քուքի բաց տիեզերք դուրս գալը պլանավորված էր դեռևս այս տարվա մարտին, բայց քանի որ Էնն Մքքլեյնի համար հարմար հանդերձանք չէր գտնվել, թռիչքը հետաձգվել էր:

ՆԱՍԱ-ի տվյալներով՝ Բայկոնուր տիեզերակայանից «Союз-ФГ» հրթիռակրի թռիչքը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին։ Տիեզերանավում բացի կանանցից կլինեն նաև ռուս Օլեգ Սկրիպոչկան և ԱՄԷ-ի առաջին տիեզերագնացը՝ Հազզա Ալ-Մանսուրին։ Պլանավորվել է, որ Միջազգային տիեզերակայանում 187 օր անցկացնելուց հետո նրանք Երկիր մոլորակ կվերադառնան 2020-ի մարտին:

Դիտվել է՝ 3825

Մեկնաբանություններ