ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Մխի­թա­ր­յա­նը միա­ցել է հա­վա­քա­կա­նին

Մխի­թա­ր­յա­նը միա­ցել է հա­վա­քա­կա­նին
09.10.2020 | 01:50

Հա­յաս­տա­նի ազ­գա­յին հա­վա­քա­կա­նի ա­վագ Հեն­րիխ Մխի­թա­րյանն ար­դեն միա­ցել է թի­մին և այ­սօր անց­կաց­րել է ա­ռա­ջին մար­զու­մը՝ տե­ղե­կաց­նում է ՀՖՖ պաշ­տո­նա­կան ֆեյս­բու­քյան է­ջը:
Հի­շեց­նենք, որ Հա­յաս­տա­նի ազ­գա­յին հա­վա­քա­կա­նը հոկ­տեմ­բե­րի 5-ին սկ­սել է մար­զա­կան հա­վա­քը՝ նա­խա­պատ­րաստ­վե­լով Ազ­գե­րի լի­գա­յի շր­ջա­նա­կում Վրաս­տա­նի հետ կա­յա­նա­լիք խա­ղին, ո­րը կանց­կաց­վի Լե­հաս­տա­նում: Ներ­կա­յումս էլ ըն­թա­ցող Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի բե­րու­մով մեր ընտ­րա­նին չկա­րո­ղա­ցավ անց­կաց­նել Ալ­բա­նիա­յի ընտ­րա­նու հետ նա­խա­պես պլա­նա­վոր­ված հան­դի­պու­մը։
Հա­յաս­տա­նի հա­վա­քա­կա­նի ա­վագ Հեն­րիխ Մխի­թա­րյա­նը Հա­յաս­տան է ժա­մա­նել հոկ­տեմ­բե­րի 6-ի ե­րե­կո­յան:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 9471

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ