ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Հաստատ մի բան ծուռ է գնում

Հաստատ մի բան ծուռ է գնում
16.05.2023 | 22:06

«Կոմիտասն էլ էր ռաբիզ երգում, ուղղակի տեսավ եվրոպացիք չեն հասկանում, ռաբիզի նոտաները մաքրեց, որ իրա համերգներին շատ մարդիկ գան»:

Ասողը մեղք չունի, ինքն իր գործն է անում․ մեկը շաուրմա է վաճառում, մյուսը՝ նոտա։ Մեկը շաուրմայի մեջ 5 օրվա միս է ավելացնում, որ եկամուտը շատանա, մյուսն էլ երգի մեջ ինչ կլկլոց ասես, ինչ հայհոյանք ասես չի ավելացնում, որ լսարանը մեծանա։ Երկուսն էլ թքած ունեն հետոյի մարսողության վրա, իրենց հետաքրքրում է էդ պահի առՈՒտուրն ու իրենց շահը։

Հարց է առաջանում՝ խնդիրն իրե՞նք են, թե՞ սպառողը, որ գուցե սոված մնալով՝ ինչ ասես պատրաստ է ուտել (և ուտում է): Ու էստեղ էլ առաջ է գալիս ամենամանիպուլացնող հարցը՝ առաջա՞րկն է ծնում պահանջարկ, թե՞ պահանջարկից է ձևավորվում առաջարկը։

Բայց էն հասարակությունում, որտեղ հանրայինով խոսվում է ռաբիզ երգող ու աստղայինով տառապող, իր համերգներին մարդկանց քանակով անհանգստացող Կոմիտասի մասին, հաստատ մի բան ծուռ է գնում:

Արմեն Նիազյան

Դիտվել է՝ 5490

Մեկնաբանություններ