ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Հետևեք Ղալումյան Վահեի ասածներին և տեղեկացված եղեք

Հետևեք Ղալումյան Վահեի ասածներին և տեղեկացված եղեք
19.03.2024 | 21:18

Խոսելով «հանձնվող տարածքների» մասին, ՀՀ ԱԺ պատգամավոր, Փաշինյան Նիկոլի հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ գտնվող Ղալումյան Վահեն ասել է.

«Հանձնվող տարածքներում հայեր չեն ապրում, տներ չկան»:

Փաստորեն, ըստ Փաշինյան Նիկոլի Ղալումյան Վահեի տրամաբանության, Հայաստանն առաջիկայում կարող է «հանձնել», օրինակ, Ռյա Թազա, Արագած, Ֆերիկ, Հակո, Գյալթո, Թլիկ, Լերմոնտովո, Ֆիոլետովո, Սեմյոնովկա և մնացած բոլոր գյուղերը, որտեղ «հայեր չեն ապրում»:

Ավելին` Փաշինյան Նիկոլի Ղալումյան Վահեն, մեծ հաշվով, դեմ չէ «հանձնել» այն տարածքները, որտեղ «տներ չկան», օրինակ, անտառները, դաշտերը, սարերը, գետերը, լճերը...

Հետևեք Փաշինյան Նիկոլի` Ղալումյան Վահեի ասածներին և տեղեկացված եղեք:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2198

Մեկնաբանություններ