Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Հատուկ ծառայությունների միջև մղվող պատերազմներում ներքին ու արտաքին գործոնները համակցվում են

Հատուկ ծառայությունների միջև մղվող պատերազմներում  ներքին ու արտաքին գործոնները համակցվում են
20.05.2024 | 15:32

Իրանական ողբերգության մեջ պետք չէ բացառել նաև ներքին գործոնը:

Իրանում իշխանությունը պատկանում է հոգևոր առաջնորդին՝ այաթոլլա Ալի Խամենեին։ Հատկանշական է, որ վերջինիս հավանական իրավահաջորդ էր համարվում հենց Ռաիսին։

Նախագահի մահը մեծացնում է Ալի Խամենեիի որդի Մոջթաբայի՝ ապագայում հոր տեղը զբաղեցնելու հնարավորությունները։ Ընդ որում, ինքը՝ Խամենեին, ցանկանում էր հենց Ռաիսիին տեսնել պետության ղեկին, և նրա մահը էապես փոքրացնում է հավակնորդների շրջանակը։

Արևմտյան մոդելով իշխանափոխության հավանականությունը շատ ցածր է կամ գրեթե չկա: Իրանական քաղաքական համակարգը կուռ է ու դիմացկուն՝ կառուցված պահպանողական ու թեոկրատիկ հիմքերի վրա:

Միաժամանակ, մի կողմ չենք նետում աշխարհաքաղաքական գործոնը: Ավելին՝ հատուկ ծառայությունների միջև մղվող պատերազմներում, որպես կանոն, ներքին ու արտաքին գործոնները համակցվում են:

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 2209

Մեկնաբանություններ