ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Հերթական նվերը Նիկոլից աշխատավորներին

Հերթական նվերը Նիկոլից աշխատավորներին
18.10.2024 | 07:18

Ինչպես գիտեք նիկոլական իշխանությունը 2025 թվականի հունվարի 1-ից փոխում է շրջանառության հարկի դրույքաչափերը։

Նախկինում գործող հինգ տոկոսի փոխարեն տնտեսվարողները կվճարեն շրջանառության հասույթի տասը տոկոսը։

ՔՊ անմեղսունակ քարոզիչները և հատկապես մի ֆիկտիվ հանրապետական Պապոյան թմբկահարում են, որ միևնույն ժամանակ աճելու է հաշվարկված հարկի գումարից հնարավոր նվազեցումը և այն կազմելու է 9.5 տոկոս։

Այո, այդ 9.5 տոկոսն առաջին հայացքից թվում է ձեռնտու մի քայլ, բայց մի մոռացեք որ մենք գործ ունենք խաբեբա կառավարության հետ։

Երկար չբացատրելու համար ընդամենը հարցնենք այդ որոշման հեղինակներին։ Ինչպիսի՞ նվազեցումներ կարող են կատարել տնտեսվարողները, որոնք ի բնե չէին կարող ունենալ փաստաթղթավորված ծախսեր։ Որպես օրինակ կարելի քննարկել վարսավիրներին, կրկնուսույցներին, պարուսույցներին, խորհրդատվական բնույթի ծառայություն մատուցողներին, ինչու չէ նաև հոգեհանգստի սրահներին, կամ էլ դագաղ բռնող սև վերնաշապիկով չորս հոգուն։

Հաճախորդի երեսին, եղունգներին ինչ-որ բան քսող, կպցնող վարսավիրները, կամ էն հիշատակված չորս հոգին բնականաբար չեն ունենալու փաստաթղթավորված ծախսեր և ուրեմն ՔՊ իշխանությունը մեկ զարկով այդ անձանց շրջանառության հարկը բարձրացնում է հարյուր տոկոսով։

Հարգելի հայրենակիցներ, եղեք իրազեկված և իմացեք, որ այս իշխանությունը երբեք չի եղել աշխատավորների կողմից։

Էն չորս հոգին էլ սպասում են սրանց իշխանության վերջին հրաժեշտին…

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 3787

Մեկնաբանություններ