Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Այս հայտարարությունը ՆԱՀԱՏԱԿՈՒՐԱՑՈՒԹՅՈՒՆ է, ուրիշ ոչինչ

Այս հայտարարությունը ՆԱՀԱՏԱԿՈՒՐԱՑՈՒԹՅՈՒՆ է, ուրիշ ոչինչ
18.04.2025 | 11:25

2023-ի սեպտեմբերի 19-20-ին արցախցիները մինչև վերջ կռվեցին, կռվեցին մենակ, քանի որ կապիտուլյանտների պարագլխի հրամանով այդ նույն օրերին մի քանի տասնյակ կիլոմետր այն կողմ կանգնած հայ գեներալը, սպան ու զինվորը մեն-մենակ թողեցին իրենց արյունակից հայ եղբորը, իսկ արցախցիները կռվեցին ու հերոսաբար նահատակվեցին: Չհանձնվեցին անհավասար գոյամարտում, հավատալով, որ կարող է մի իքս պահի Մայր Հայաստնից գան օգնության, բայց դավաճանաբար չեկան օգնության: Չեկան, որովհետև սրանք դեռ էն գլխից էին որոշել հանձնել Արցախն ու գաղթական դարձնել արցախցիներին, չեկան, որ հետո այ այսպիսի հայտարարություններ անեն:

Իսկ այս հայտարարությունը պարզապես ՆԱՀԱՏԱԿՈՒՐԱՑՈՒԹՅՈՒՆ Է, ուրիշ ոչինչ:

Արմեն ԱՎԵՏԻՍՅԱՆ


Հ.Գ. 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ իրականացված ռազմական ագրեսիայի հետևանքով զոհվել է առնվազն 223 մարդ, որոնցից 25-ը քաղաքացիական անձինք են, այդ թվում՝ 5 անչափահաս։ Բացի այդ, տեղի ունեցած վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով հայտնաբերվել է ավելի քան 170 մահացածի մարմին:

Տեսանյութ

Այս հայտարարությունը նահատակուրացություն է
Դիտվել է՝ 2755

Մեկնաբանություններ