Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանին դիմակայելու ուղիների վերաբերյալ, ինչը հերքել է նախկինում տարածված այն պնդումները, թե նրանք միասնական դիրքորոշում ունեն Թեհրանին միջուկային զենքի ձեռքբերումն արգելելու հարցում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Թրամփը Նեթանյահուին ասել է. «Ես ուզում եմ դիվանագիտական լուծում իրանցիների հետ: Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»:               
 

Ե՞րբ Հայաստանում սկսվեց առաջին տիկնոջ վարկաբեկման «մշակույթը»

Ե՞րբ Հայաստանում սկսվեց առաջին տիկնոջ վարկաբեկման «մշակույթը»
25.05.2025 | 10:54

«Qu’ils mangent de la brioche»

«Հաց չկա, թող բրիոշ ուտեն» արտահայտությունը վերագրվել է Ֆրանսիայի թագուհի Մարիա-Անտուանետային, ով իրականում երբեք նման բան չի ասել:

Այդ խոսքերը, ըստ աղբյուրների, Ժան Ժակ Ռուսոյի երևակայության արդյունք են, որը նա գրել է իր ինքնակենսագրականում` 1765-1770 թվականներին:

Այդ շրջանում Մարիա Անտուանետան դեռ ամուսնացած էլ չէր Լյուդովիկոս 16-րդի հետ:

Ինքնակենսագրականը հրատարակվել է 1782-ին, իսկ բրիոշի մասին հատվածը՝ 1789-ին, երբ ֆրանսիական մեծ հեղափոխությունը նոր էր սկսվել:

Հեղափոխական ամբոխի շրջանում տարածվեցին այդ խոսքերը, վերագրվելով արդեն իսկ չսիրված թագուհի Մարիա Անտուանետային, ում գլխատեցին 1793- ին:

Այս պատմությունը դասական օրինակ է այն բանի, թե ինչպես կարելի է երկրի առաջին տիկնոջ անունը վարկաբեկելու միջոցով մարդկանց մոտ առաջացնել անզուսպ ատելություն իշխող ուժի, ընտանիքի նկատմամբ:

Առհասարակ, հասարակությունը չի ներում կանանց, տղամարդկանց կարող է ներել շատ անգամներ, սակայն կանանց՝ երբեք:

Հետևաբար, երբ պետք է գեներացնել անզուսպ ատելություն, ապա այս տեխնոլոգիան օգտագործվում է:

Հետ գալով մեր օրեր. մինչև 2018 թվականը Հայաստանում կար չգրված օրենք՝ առաջին տիկիններին քննադատելուց էլ պահպանել կարմիր գծերը, ինչը խախտվեց հեղափոխությունից հետո՝ ապօրինի որդեգրությունների գործի շուրջ բարձրացված աղմուկի ժամանակ:

Հեղափոխությամբ իշխանության եկածները, գուցե տրվելով գայթակղությանը` էլ ավելի ատելի դարձնել «նախկիններին», խախտեցին նաև այս օրենքը: Երջանկահիշատակ Ռիտա Սարգսյանի անունը սկսեցին կապել երեխաների վաճառքի չապացուցված թեմայի հետ:

Գուցե չէին էլ գիտակցում, որ սա ամոթալի էր առաջին հերթին հայ ազգի համար, երբ ամբողջ աշխարհի առջև տարաբնույթ հոդվածներ են տարածվում այն մասին, որ իբր Հայաստանից մի խումբ հայեր հայ մանուկներ էին վաճառել հերիք չի, մի հատ էլ դա արել էին երկրի առաջին տիկնոջ հովանու ներքո:

Անցել է 6 տարի, և մինչ օրս չկա որևէ ապացույց, որ իրականում որևէ հայ մարդ հայ երեխա է վաճառել, սակայն համացանցում մնացել են այդ կեղտոտ նյութերը, մարդկանց մոտ էլ՝ նստվածքը:

Ես անընդունելի եմ համարում կանանց վարկաբեկումը, առավել ևս՝ առաջին տիկինների: Սա շատ նուրբ գիծ է, որը պետք է կարողանալ պահել:

Քննադատել, ինչքան ուզում ենք, բայց վարկաբեկելով, զրպարտելով, պիտակավորելով վնասվում ենք բոլորս: Երբ առաջին տիկնոջն անվանում ենք մանկավաճառ, պոռնիկ, փնթի, էգ և այլն, դրանից մենք չենք արժևորվում, որևէ հարց էլ չենք լուծում, ուղղակի թույլատրելի ենք դարձնում առհասարակ կանանց վարկաբեկելու արատավոր երևույթը, ինչը դրական հետևանք չի կարող ունենալ:

Ինչ վերաբերում է ապօրինի որդեգրումների աղմկահարույց գործին, ապա ես, ինչպես խոստացել էի, սկսել եմ հետաքննությունս և արդեն կապ հաստատել Իտալիայում որդեգրված երեխաներից ոմանց հետ, ովքեր այսօր չափահաս և կայացած մարդիկ են:

Զրուցել եմ նրանց հետ և շուտով կներկայացնեմ Իտալիայում որդեգրված մի չքնաղ աղջկա՝ Մարգարիտա Բոգիի տխուր սկզբով, բայց հրաշալի կյանքի պատմությունը:

Անի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1229

Մեկնաբանություններ