Իսպանական ամոթ ես ապրում տեսնելով, թե ինչպես Փաշինյանն Ալբանիայում քծնանքի մաստեր կլաս է ցուցադրում:
Մատուցողի նման, Ալիևին՝ «Coffee?, Tea?, Me?» է առաջարկում:
Հետո Էրդողանը ձեռքի մի ժեստով կանչում է մոտը: Ալիևի հետ թեթևի մեջ բոցեր են անում, խնդմնդում, ինչ-որ բաներ են ասում:
Ինքն էլ սբխեչի ուլի պես, ապուշի ժպիտը դեմքին, երջանիկ հիմարի նման գլուխն է տմբտմբացնում, այդկերպ՝ պահանջ-սպասելիքները ոտքի վրա բավարարում ու կրկին Էրդողանի ձեռքի՝ «յան տուր» շարժումով լքում տարածքը:
Ժամանակին զուգընկերուհին էր Մեհրիբանին թեյի ու մուղամ լսելու հրավիրում, հիմա ինքն էլ Ալիևին՝ սրճելու:
Հետո Ալիևը բազմոցին առոք-փառոք բազմած, ինքը տաբուրետկին կուճուրված, փաչեքով սեղանը գրկած ճամարտակում է, Ալիևն էլ լսում, այնքան որ գլխով ասածներին համաձայնություն է տալիս:
Բռնապետի ու ստրուկի, տեր ու ծառայի պատկեր:
Կարևորն ինքն իրեն հաճելի ու կոմֆորտ միջավայրում, իր ողորմելի, Գիքոր-Գավրոշի կերպարով, նվաստացած, ստորացած, խեղճուկրակ, եթիմ ճորտի կարգավիճակում է:
Գիտե՛մ, մեր ալտրուիստն այս ամենն անում է հանուն մեզ, հանուն Հայաստանի ու հանուն խաղաղության:
Դրա համար է դրսում կուռկուռ դառնում, ներսում՝ առյուծ խաղում:
Եվ հետո, հատուկ մշակված տակտիկա է.
Մոսկվայում՝ դիլխոր, «լոմկա, մանթո-մանդրաժ» կերպարով է, Ալիև-Էրդողան տեսնելիս՝ կենսուրախ, խինդուծիծաղով:
Ողջ կառավարման տարիների ընթացքում այսքան երջանիկ մեկ էլ Էրդողանից գիրք ստանալիս էր։
ՈՒ այս խայտառակության, ամոթի ու խարանի «քայլող զամբյուղը» Հայաստանի վարչապետն է, Հայ ազգի առաջնորդը:
Թե բա՝ «Пойдем кофе пить»…
Այ տղա՛, սա կոֆե խմող չի, սա արյունարբու կենդանի է:
Սա քո 5 հազարից ավելի երեխու արյունն է խմել, հնար ունենա մինչև վերջին հայի արյունը կխմի, ազգիդ արյունաքամ կանի:
ՈՒ դու սրա հետ, «как ни в чём не бывало», պատրաստվում ես սուրճ ըմբոշխնե՞լ:
Չնայած՝ դու հող ու հայրենիք, արյուն տվող, ինքը վերցնող է:
ՈՒմ ինչ եմ ասում:
Ինչ եմ զարմանում:
Ինչևէ, անցնում է մի քանի րոպե ու կիրթ ու կառուցողական Ալիևը Հունգարիայի վարչապետ Օրբանի հետ զրույցում ասում է՝
վաղ, թե ուշ Հայաստանը համաձայնելու է իր պահանջները բավարարել։
Վաղ թե ուշ փոխելու է Հայաստանի Սահմանադրությունը, լուծարելու է ԵԱՀԿ Մինսկի խումբը, պայմաններ է ստեղծելու 300 հազար ադրբեջանցի փախստականների՝ «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի համար:
Ալիևն ինքնավստահ պնդում է:
Իսկ դա նշանակում է, որ Փաշինյանը, առնվազն, խոստացել է վերջինիս վերոնշյալ պահանջները բավարարել:
Հայտարարությունից անցնում է ընդամենը երկու օր և այսօր (26.05.2025-irates.am), Փաշինյանն առաջին երկու պահանջները բավարարելու մասին իր աներկբա որոշումը հաստատեց:
Իհարկե, այս ամենը նորություն չէ, նորություն չի լինի նաև վերստին Հայ ժողովրդի առաջ դրվելիք երկընտրանքը.
կա՛մ բավարարում ենք Ալիևի քմահաճույք-պահանջ-պայմանները, կա՛մ պատերազմ կլինի:
Մարազմն էլ այն է, որ այս բոլորը և նախկին թվարկված անթիվ-անհամար պահանջները գտնվում են հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում։
Կբավարարվե՞ն այս պայմանները, «խաղաղության պայմանագիրը» կկնքվի:
Դե իսկ իրեն, օդ ու ջրի պես այդ լակմուսի թուղթն է պետք, որը «թարսի պես» Ալիևը չի ստորագրում:
Հասկանալի է, որ այս պահանջները բավարավեց, առաջ են գալու նորերը և այդպես շարունակ:
Հասկանալի է նաև այն, որ իրական խաղաղությունը թղթով չի հաստատվում, իրական խաղաղություն չի կարող լինել մեկի հետ, ով ուզում ու ծրագրում է ոչնչացնել քեզ, ում համար դու եկվոր ես, ում համար քո երկիրը՝ «արևմտյան Ադրբեջան» է:
Որը թվարկեմ, որը թողնեմ:
Մարդիկ ամենօրյա ռեժիմով նոր պահանջներ են ներկայացնում, ընդ որում, այն լեգիտիմացնում ու միջազգայնացնում:
Այս օրերին Թուրքիայում՝ «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան, որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով բավականին ներկայացուցչական միջազգային կոնֆերանս է ընթանում:
Ադրբեջանի նախագահն էլ իր ելույթում նշում է.
«Արևմտյան ադրբեջանցիների իրենց նախնիների հողեր անվտանգ, արժանապատիվ և խաղաղ վերադարձի ապահովումը կարևոր պայման է, հետևաբար, ՀՀ-ն պետք է հստակ արտահայտի իր դիրքորոշումն այն մասին, թե ե՞րբ և ի՞նչ պայմաններում արևմտյան ադրբեջանցիները կկարողանան վերադառնալ իրենց նախնիների հողեր:
Ադրբեջանն ակնկալում է, որ այս հարցը քննարկելու նպատակով ՀՀ ղեկավարությունը կընդունի համայնքի ներկայացուցիչներին»:
Կովկասի մահմեդականների առաջնորդ՝ շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն էլ Էջմիածինն անվանում է «ՈՒչմիաձին՝ պատմական ադրբեջանական հող», հոգևորականին ոչ վայել մի շարք անհեթեթություններ է դուրս տալիս, թե բա՝
«Հայերի կրոնական կենտրոնի միակ նպատակը, որոնք քրիստոնեության պատմության մասին կեղծ պատկերացումներով իրենց ներկայացնում են որպես բացառիկ համայնք՝ աշխարհում առաջին քրիստոնյաները, եղել է «Մեծ Հայքի» նման հայկական ուտոպիայի աջակցությունը: Բազմաթիվ կեղծիքների միջոցով, յուրացնելով այլ ժողովուրդների մշակութային-հոգևոր ժառանգությունը, իր կրոնական կենտրոնների՝ ՈՒչմիաձինի և Կիլիկիայի միջոցով, ամբողջ աշխարհում տարածում են սուտ ու զրպարտություն, ձգտում ռևանշիզմի: Հայկական եկեղեցին նենգ մտադրություն ունի այս կամ այն կերպ շարունակել իր գոյությունը մեր պատմական հողերում։ Սա մեծ սպառնալիք է տարածաշրջանի բոլոր երկրների համար»:
Մարդիկ այնքան են ինքնավստահ, իրենց առավելապաշտական ծրագրերի կենսագործմանը համոզված ու հավատարիմ, որ «ծառայության համար հոգևոր սպասավորություն են հիմնում Երևանում»:
Մայիսի 22-ին էլ, Բաքվում կայացած նիստում, «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» ողջունում է Կովկասի մահմեդականների վարչության գազիերի խորհրդի կողմից «Իրևանի գազիաթի» գործունեության վերականգնումն ու կանոնադրության հաստատումը:
Մարդիկ հիշեցնում են նաև, որ բացառությամբ «Իրևան» քաղաքի «Կապույտ մզկիթի»՝ Արևմտյան Ադրբեջանում եղած մոտ 300 մզկիթ, 500 գերեզմանոց համակարգված կերպով ոչնչացվել են Հայաստանի կողմից։
Որ դա միջազգային իրավունքի և մարդու իրավունքների կոպիտ խախտում է։
Եվ որ՝ «Իրևանի գազիաթի գործունեության վերականգնումը կարևոր քայլ է՝ Արևմտյան Ադրբեջանում բազմամշակութային միջավայրի վերածննդի և պատմական արդարության վերականգնման տեսանկյունից։ Այս որոշումը կարելի է նաև դիտարկել որպես նշանակալի քայլ՝ Հայաստանից արտաքսված ադրբեջանցիների՝ իրենց պատմական հողեր վերադառնալու ճանապարհին»։
Այս ամենն էլ քիչ չէ, Հայաստանի կառավարությունից պահանջում են ստեղծել պայմաններ, որպեսզի ադրբեջանցիները ազատ այցելեն Կապույտ մզկիթ, վերականգնել ադրբեջանական ոչնչացված մշակութային-կրոնական հուշարձանները, ապահովել Արևմտյան Ադրբեջանից արտաքսվածների անվտանգ և արժանապատիվ վերադարձը իրենց հայրենի հողեր։
Անգամ կոչ են անում աշխարհի բոլոր պետություններին, ՄԱԿ-ին և մյուս միջազգային կազմակերպություններին ճնշում գործադրել Հայաստանի վրա, որպեսզի այն ուղղի իր կատարած անարդարությունները:
Այնքան հեռու են գնացել, որ «Արևմտյան Ադրբեջանի խորհրդի» կողմից տրամադրում են՝ «Արևմտյան Ադրբեջանի» բնակիչ/փախստական համարվելու «անձնագիր-փաստաթուղթ»:
Այս ամենը տեսնում, լսում ես ու ապշում:
ՈՒ մեր կողմից ոչ մի արձագանք:
Ձայն բարբառո հանապատի:
Կարծես՝ այս ամենը մեզ հետ կապ չունի, մեր մասին չէ:
Այս կարգի անտեր, որբի գլուխ երկի՞ր:
Միջինասիական յայլեքից եկած քոչվորները հետևողականորեն, գծած-գրած պլանով, ոչնչից ու կեղծիքից ստեղծել են օրակարգ, որդեգրած ռազմավարությունով գնում են դրան, միջազգային հանրությանն համոզում են իրենց իրավացի լինելու մեջ ու ձգտում կոնսենսուս ձևավորել, վերադարձի հարցով Հայաստանի վարչապետից ակնկալում են կոնկրետ ժամկետներ՝ այն ներկայացնելով որպես համաձայնեցված ու հաստատված իրողություն, իսկ մերոնք՝ ջայլամի դիրք ընդունած, ամորֆ ու ապատիկ, անգամ չեն հետևում, թե ուր են հասել դրանք իրենց ուտոպիստական ծրագրերի ռեալիզացիայի արդյունքում:
Ի՞նչ Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի, Շահումյանի, Նախիջևանի ու Արցախի հայաթափում, ի՞նչ վերադարձ, ի՞նչ գույք, ի՞նչ ունեցվածք, ի՞նչ հայկական պատմաշակությային, կրոնական ժառանգություն, ի՞նչ ռազմական հանցագործություններ…
Գործող իշխանության վախեցած, ադրբեջանական ու թուրքական իշխանության ողորմածությանն ապավինած կրավորական կեցվածքը միայն նպաստում է այս ծրագրի զարգացմանը, ադրբեջանական կեղծիքների միջազգայնացմանը և դրա հանդեպ կոնսենսուսի կայացմանը:
Ինչևէ, սա է թշնամու իրական դեմքը, իրական նպատակը, այլ ոչ թե խաղաղությունը:
Ի՞նչ խաղաղություն, ի՞նչ համագոյակցություն:
Թշնամին էլ ինչպե՞ս պետք է բացեիբաց ասի, որ գալիս են ոչ թե խաղաղության, այլ նախորդ դարի կիսատ թողած հայակործան ծրագիրն ավարտին հասցնելու և հայերիս բնաջնջելու համար:
Որ սուլթան կփոխվի, բայց սուլթանի ծրագիր չի փոխվի:
Որ իրական խաղաղություն կարող է լինել միայն մեր հաղթանակով, մեր կողմից խաղաղության պարտադրանքով:
Եվ ահա, սա է այն ամենը, ինչ պետք է իմանալ Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բովանդակության և քննարկվող օրակարգի մասին:
Արժի ևս մեկ անգամ՝ «Արևմտյան Ադրբեջան» ծավալապաշտական գաղափարախոսության-ծրագիրը, Մուստաֆա Քեմալի, Նարիմանովի գաղտնի նամակներն ու հրովարտակները կարդալ:
Չգիտենք կամ չե՞նք հասկանում այսքանը, չե՞նք տեսնում, միամիտ ու կու՞յր ենք, թե՞ այնքան անտարբեր ու անհայրենասեր, որ մեզ համար միևնույն է:
Ե՞րբ եք այս ամենին լուրջ նայելու, ի վերջո, խելքի գալու, խրատվելու, թե՞ թուրքի բաժին դառնանք, Թալեաթի ասած՝ «մի հայ պետք է մնա, նա էլ որպես թանգարանային նմուշ»:
Քոչվորն իր հալով այդքան կա, որ գա մեր հազարամյա բնօրրանում հաստատվի, իր համար վաթան կարգի, մենք՝ արիական ազգս, չկարողանանք ինքնակազմակերպվել, այն ինչը մերն է պաշտպանենք, մերը մեզ պահենք:
Միջինասիական յայլեքից եկած անդեմ ու ամորալ քոչվորը մեր հաշվին հայրենիքատեր է դարձել, մենք՝ անհայրենիք, քոչոր-գաղթական:
Ե՞րբ ենք սթափվելու, գիտակցելու, որ չի կարելի այս ամենի հետ համակերված ու համերաշխ ապրել:
Այնժամ, երբ ամեն ինչ կորսվա՞ծ լինի:
Խելքի եկե՛ք, ժողովու՛րդ:
Բանը բանից անցել է:
Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ