«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Ինչու՞ է բռնազավթված Արցախում օդանավակայանների ցանց ստեղծվում

Ինչու՞ է բռնազավթված Արցախում օդանավակայանների ցանց ստեղծվում
29.05.2025 | 12:31

Ադրբեջանը շարունակում է ակտիվացնել ենթակառուցվածքային գոտիները Արցախի վերահսկողության տակ անցած տարածքներում:

Մայիսի 28-ին, Բերձորում (Լաչին) բացվել է միջազգային օդանավակայան։ Այն Արցախի տարածքում կառուցված արդեն 3-րդ օդանավակայանն է Ֆիզուլիից և Զանգելանից հետո։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի հետ։

Նրա խոսքով՝ այս զարգացումները պետք է դիտարկել ոչ որպես քաղաքացիական, այլ առաջնահերթ ռազմավարական նշանակություն ունեցող քայլեր, որոնք կարող են սպառնալիք հանդիսանալ Հայաստանի համար։

«Սրանք օդանավակայաններ չեն, որոնք ծառայում են քաղաքացիական ուղևորափոխադրման համար։ Դրանք կրում են առաջին հերթին ռազմական նշանակություն, ինչը հասկանալի է նաև իրենց կառուցման որակից ու հզորությունից, թե ինչ հաստության բետոնե թռիչքուղիներ են կառուցվում, ինչ տեսակ ինքնաթիռներ կարող են այնտեղ վայրէջք կատարել։ Բազմաթիվ բնութագրեր հուշում են, որ խոսքը քաղաքացիական նախագծերի մասին չէ»,- նշում է փորձագետը։

Նրա գնահատմամբ՝ Արցախի տարածքում Ադրբեջանի կառուցած օդանավակայանները կարող են ծառայել որպես արագ տեղաշարժման, զինամթերքի և ծանր տեխնիկայի տեղափոխման հարթակներ՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ Իրանի ուղղությամբ։

«Եթե դիտարկենք գեոպոլիտիկ քարտեզը, ապա Լաչինի օդանավակայանը տեղակայված է Սյունիքի անմիջական հարևանությամբ։ Իսկ եթե հաշվի առնենք նաև մյուս օդանավակայանների աշխարհագրական դիրքը՝ պարզ է դառնում, որ ռազմավարական ցանց է, որն ապահովում է ցանկացած պահի զորքերի մոբիլ տեղաշարժ և ռազմական գործողությունների ենթակառուցվածքային աջակցություն»,- ասաց նա։

Նահապետյանի դիտարկմամբ՝ չնայած Ադրբեջանի պնդումներին, թե այս ենթակառուցվածքներն աջակցում են վերաբնակեցմանը, իրական բնակեցման ծավալները չափազանց փոքր են և սիմվոլիկ բնույթ են կրում։

Նշենք նաև, որ Լաչինի օդանավակայանի բացման արարողությանը մասնակցելու համար հատուկ չվերթով Լաչինի օդանավակայան է ժամանել Թուրքիայի նախագահ էրդողանը։ Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ պետությունների ղեկավարները ծանոթացել են օդանավակայանում ստեղծված պայմաններին և տարածքում կատարվող ճանապարհաշինական աշխատանքներին։

Մանրամասները՝ https://oragir.news/hy/material/2025/5/28/157718

Դիտվել է՝ 721

Մեկնաբանություններ