Ա՛յ ДЕЗЕРТИ́Р (հենց ДЕЗЕРТИ́Р, որովհետև հայերեն «դասալիք»-ը քո դեպքում շա՜տ նուրբ կհնչի, համարյա հաճոյախոսություն կդառնա), դու զինված ուժերից, զինվորի առօրյայից ի՜նչ ես հասկանում, որ էլի սկսեցիր վայրահաչել ու նվաստացնել ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ:
Փաստեմ՝ բանակին ու զինվորին առնչվող թեմայով ինձ թույլ եմ տալիս արտահայտվելու, որովհետև բուհում ռազմական գործ եմ անցել, հակառակ ծննդականով տղամարդ կոչվածիդ, զինգրքույկ էլ ունեմ (Военный Билет НЛ N 3732352), կոչումս էլ՝ «медсестра»:
Հավելեմ նաև՝ ուղիղ մեկ տասնամյակ, որպես հետաքննող-լրագրող լուսաբանել եմ բանակային անցուդարձը:
Անմեղսունակ գոյանք (գուցե և մեղսունակ), դու՛,
ա) որ կյանքիդ զգալի մի հատված անցկացրել ես փողոցներում թրև գալով, դատարկ շշեր հավաքելով ու հանձնելով, որպեսզի շաքարաքլոր կամ մի «Էսկիմո» առնես-լպստես (ես չեմ ասում, ենոքավանցիներն են պատմում),
բ) որ մինչ «քայլելդ» մեծահարուստների գրպանները «ճանկռելով» ներս ես խցկվել ու ակնթարթ չկորցնելով անցել քուջուջի,
ի՞նչ իրավունքով ես մեր հերոսական-հաղթական «երեկ»-ը ծուռ հայելիներում ներկայացնում:
Ա՛յ պիղծ ծնունդ, քո կիսատ-պռատ հայերենով կբացատրե՞ս, թե մինչ պատուհասիդ ասպարեզ գալը ո՞նց էր լինում, որ «կանֆետ ճանկռող» զինվորները բացճակատ հաղթում էին, քայլում էին խրոխտ, գլուխները բարձր:
Ո՞նց եղավ, որ միայն ստամոքսով մտածող չտեսիդ «կլուբնիկ»-ից հետո լույս տղաները խմբերով «Բայրաքթար»-ների զոհ դարձան, 3-4 անգամ «ընդլայնեցին» Եռաբլուրը:
Ո՞նց եղավ, որ հազարներով գերի ընկան ու քո դիվային հայացքի ներքո դարձան վայրագությունների, նվաստացման օբյեկտ:
Բավակա՛ն է անհագ երախիցդ թույն թափես: Մեր զինվորը երբե՛ք էլ սոված չի եղել, խեղճ չի՛ եղել, քո նման երբե՛ք ստամոքս-գլուխը ձեռքերի մեջ առած այս կամ այն սեղանի տակ չի մտել՝ մորթվող խոզի ճղղոցով.
«Վա՜խ մամա ջան, սպանեցին» (գրածս կասկածի տակ դնողները կարող են ճշտել Մարտին Հուրիխանյանից/Мартин Уриханян):
Հայրենիքը վաճառասեղանին դրած քո նման չարչին է ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՑ «ճանկռել»-գողացել նրա հաղթանակն ու կազմաքանդել հայոց պանծալի բանակը, ջարդել նրա ողնաշարը:
Թուրքի կոշիկ լիզելու բնույթդ է ստիպում քո՝ վախկոտ, խեղճ, հավերժ սոված ու թշվառական, ամեն շպրտված փշուրի հետևից սողացող իրական դիմագիծը վերագրել հայ զինվորին, որը հանուն հայրենիքի զոհաբերած կյանքով ապրիլյան պատերազմ է հաղթել, որը մինչ քո նման սողունի ասպարեզ գալն Արցախ է պահել:
Ամեն անգամ բանակն ու զինվորին նվաստացնելով թուրքի հարճ պարունակությունդ ես («էություն» բառը քո սատանայական բնույթին չի սազում) բացահայտում, նաև հեռահար նպատակդ՝ իրագործել Թալեաթ պապիդ երազանքը՝ թողնել մեկ հայ` այն էլ թանգարանում:
Չե՛ս հաջողելու:
Պարտություն ես «կրելու»:
Ջախջախիչ պարտություն:
Որքան էլ ծանր լինի գինը:
Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
07.06.2021