Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Մեր խորքային ու վաղեմի թշնամին հարձակվել է եղբայրական Իրանի վրա, Հայաստանն առնվազն երեք առումով վտանգի տակ է (տեսանյութեր). 3

Մեր խորքային ու վաղեմի թշնամին հարձակվել է եղբայրական Իրանի վրա, Հայաստանն առնվազն երեք առումով վտանգի տակ է (տեսանյութեր). 3
19.06.2025 | 11:13

Սկիզբը՝ այստեղ

Իրանում ընդունել են Նաթանզի միջուկային օբյեկտում ռադիոակտիվ նյութերի արտահոսքի փաստը: Իրանի նկատմամբ Իսրայելի սանձազերծած պատերազմի և այդ ընթացքում մեր հարևան երկրի միջուկային օբյեկտներին հասցված ավիահարվածների արդյունքում արտաքին միջավայրի ռադիոակտիվ աղտոտման վերաբերյալ տեղեկությունները հակասական են:

Սկսված պատերազմի հետևանքով Հայաստանին ու հայերիս սպառնացող վտանգներից մեկը, ինչպես արդեն նշել ենք հոդվածաշարի նախորդած մասում, Իրանի միջուկային օբյեկտներին Իսրայելի հարվածներն են: Նշված հարվածները կարող են հանգեցնել քամու, օդային հոսքերի միջոցով ռադիոակտիվ փոշու, մասնիկների հնարավոր տեղափոխմանը Հայաստանի տարածք, ռադիոակտիվ իզոտոպներով Արարատյան դաշտի և նույնիսկ երևանի հնարավոր վարակմանը:

Իսրայելի հարվածի հետևանքով Իրանի միջուկային օբյեկտում ռադիոակտիվ նյութերի ոչ մեծ արտահոսք է տեղի ունեցել, արտաքին միջավայրի վրա աղտոտումը չի տարածվել. այս մասին հունիսի 13- ին հայտարարել է Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին։

«Նաթանզում վնասվածքները հիմնականում մակերեսային են, քանի որ այդ վայրում գտնվող օբյեկտի հիմնական մասը գետնի տակ է,- ТАСС– իփոխանցմամբ , ասել է նա:- Օբյեկտի ներսում շատ փոքր արտահոսք է տեղի ունեցել, աղտոտումը ոչ մի կերպ չի տարածվել արտաքին միջավայրի վրա։ Այդ պատճառով (ռադիոակտիվ) աղտոտման տեսանկյունից մարդիկ կարող են վստահ լինել, որ խնդիրներ չկան» (Քամալվանդիի խոսքը մեջբերել է Իրանի IRNA պետական լրատվական գործակալությունը ):

«Ֆորդոյում (Իրանի մեկ այլ միջուկային օբյեկտ) վնասը սահմանափակ էր,- հավելել է Քամալվանդին։- Սպահանում հրդեհվել են մի քանի պահեստներ։ Բարեբախտաբար, նախընթաց կանխատեսումների շնորհիվ, սարքավորումների և նյութերի զգալի մասը այդ տարածքներից տեղափոխվել է անվտանգ վայրեր: Վնասը զգալի չի եղել, և աղտոտման առումով անհանգստանալու պատճառ չկա: Այդ հարձակումներից ոչ մեկը զոհերի չի հանգեցրել։ Ըստ կանխատեսումների, և հաշվի առնելով առկա հնարավորությունները, վստահեցնում եմ, որ վնասված օբյեկտները նույնպես արագ կվերականգնվեն և նույնիսկ ավելի լավը կլինեն, քան նախկինում: Վնասն ամբողջությամբ կփոխհատուցվի»:

Ավելի վաղ МАГАТЭ – ում հայտնել էին, որ Նաթանզի միջուկային օբյեկտին Իսրայելի ավիահարվածներից հետո օբյեկտի սահմաններից դուրս ճառագայթում չկա, բայց դրա ներսում կա աղտոտում, որի դեմ կարելի է պայքարել:

Հետագայում МАГАТЭ – ի ղեկավար Ռաֆայել Գրոսին, BBC–ի տեղեկացմամբ, հայտարարել է, որ Նաթանզում ուրանի հարստացման ստորգետնյա գործարանի ցենտրիֆուգները, եթե հունիսի 13- ին իսրայելական ավիահարվածներից հետո չեն ոչնչացել, ապա, նախնական տվյալներով, «լուրջ վնասվածքներ են ստացել»:

Նրա խոսքով՝ Իսրայելի հարվածն ուղղակիորեն չի դիպել հենց ցենտրիֆուգներով ստորգետնյա դահլիճին, ուրանի հարստացման սարքերին, սակայն հանգեցրել է ձեռնարկությունում էլեկտրաէներգիայի անջատմանը, ինչն էլ հենց կարող էր վնասել ցենտրիֆուգներին:

«Ամբողջովին ավերվել է վերգետնյա կայանքը»,- հավելել է Գրոսին:

Ըստ «Reuters»- ի. Գրոսսին նշել է ուրանի հարստացման Նաթանզի գործարանում ցենտրիֆուգների մոտավոր քանակը՝ մոտ 15 000։

МАГАТЭ- ի տվյալներով՝ հարվածի պատճառով օբյեկտում ռադիոլոգիական ու քիմիական աղտոտում է տեղի ունեցել, սակայն ռադիոակտիվության մակարդակը դրսում մնացել է անփոփոխ ու նորմայի սահմաններում: Գործակալությունը մշտապես տեղական իշխանություններից տեղեկատվություն է խնդրում միջուկային օբյեկտներում ու դրանց շուրջ ճառագայթման մակարդակի մասին։

Իսրայելցի զինվորականներն, իրենց հերթին, պնդել են, որ Նաթանզում ցենիֆուգներով ստորգետնյա արտադրամասը ոչնչացվել է հարձակման ժամանակ, սակայն ապացույցներ չեն ներկայացրել, РБК- իփոխանցմամբ , նշել է BBC- ին:

Ինչպես երեկ հաղորդեց ТАСС– ը, МАГАТЭ- ն արբանյակային լուսանկարների միջոցով «ուղիղ ազդեցություն» է արձանագրել Նաթանզում գտնվող ատոմային օբյեկտի վրա:

«Ուրբաթ օրվա հարվածներից հետո հավաքված բարձր լուծաչափով արբանյակային պատկերների շարունակական վերլուծության հիման վրա МАГАТЭ- ն հայտնաբերել է լրացուցիչ հետքեր, որոնք ցույց են տալիս ուղղակի ազդեցություն Նաթանզում ստորգետնյա հարստացման արտադրամասերի վրա»,- նշված է МАГАТЭ – ի կողմից X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ:

Ինչ վերաբերում է Իսրայելի կողմից հարձակման ենթարկված Իրանի մյուս միջուկային օբյեկտներին, ապա, Գրոսսիի տվյալներով, Սպահանում վնասվել է 4 շենք, իսկ Քումի մոտ «Ֆորդո» միջուկային համալիրն աննշան վնաս է ստացել:

Նաթանզի շրջանում շրջակա միջավայրի աղտոտումը կարող է պահպանվել տասնամյակներ՝ 40 տարի և նույնիսկ ավելի, եթե միջուկային օբյեկտին իսրայելական հարվածի արդյունքում իսկապես տեղի է ունեցել ռադիոակտիվ նյութերի արտահոսք. այս մասին «Аргументы и факты»– իհետզրույցում ասել է ՄԱԿ- ի Զինաթափման հանձնաժողովի նախկին անդամ Իգոր Նիկուլինը։ Փորձագետի խոսքով՝ ամեն ինչ կախված է հողի ու օդի մեջ հայտնված նյութի ծավալից ու ճառագայթման չափաբաժնից, և նույնիսկ փոքր արտանետումները կարող են երկարաժամկետ հետևանքներ ունենալ:

Իրանի Բուշեր քաղաքում, որտեղ ռուսաստանցի մասնագետների մասնակցությամբ ատոմակայանի նոր էներգաբլոկներ են կառուցվում, հունիսի 14- ին, Ura.ru- իփոխանցմամբ , հրդեհ է բռնկվել: Ականատեսները կիսվել են ծխի սյան լուսանկարներով՝ դրանք հրապարակելով սոցցանցերում։ Դեպքի վայրում ուժեղ ծուխ է նկատվել։

«Լուսանկարներում երևում է, թե ինչպես են մի խումբ մարդիկ, ենթադրաբար շինարարներ, նայում հեռվում բարձրացող ծխի սյանը,- հայտնել է իրանական YJC գործակալությունը:- Լուսանկարն ուղեկցվել է «Բուշեր, րոպեներ առաջ» մակագրությամբ»:

Արտակարգ պատահարի պատճառների մասին չի նշվել: Հայտնի է, որ Բուշերում ռուսաստանցի և իրանցի մասնագետները համատեղ աշխատանքներ են իրականացնում ատոմակայանի նոր էներգաբլոկների կառուցման ուղղությամբ: Բուշերի ԱԷԿ- ի կառուցումն Իրանում սկսվել է 1975, իսկ ըստ որոշ տեղեկությունների, նույնիսկ 1974 թվականից: Այն առաջին ԱԷԿ- ն է երկրում և ամբողջ Մերձավոր Արևելքում: Ատոմակայանի շինարարությունը սկսվել էր գերմանական «Kraftwerk Union A.G»- ի հետ համատեղ, իսկ 1995թ. հունվարին Ռուսաստանի ու Իրանի միջև պայմանագիր է ստորագրվել Բուշերի առաջին էներգաբլոկի շինարարության ավարտի մասին:

Իրանում հայտնել են նաև Ֆորդոյի ստորգետնյա միջուկային օբյեկտի վրա Իսրայելի հարձակման մասին: Ֆորդոյի իրանական միջուկային օբյեկտի շրջանում, որը գտնվում է մի քանի 100 մետր խորության վրա, երկու պայթյուն է գրանցվել. այս մասին հայտնել են «Fars» և «Tasnim» լրատվական գործակալությունները։ Ըստ վերջինիս տվյալների, հրթիռային հարվածների ընթացքում վնաս չի եղել։

Ֆորդոյում նույնպես կա ուրանի հարստացման ձեռնարկություն։ Ինչպես գրել է «The New York Times» թերթը, օբյեկտը գտնվում է լեռան խորքում, այնտեղ տեղադրված են ուրանի հարստացման իրանական ամենաժամանակակից ցենտրիֆուգները։ Ինչպես թերթին ասել են ամերիկյան իրազեկ աղբյուրները, Իսրայելը չունի այնպիսի ռումբեր, որոնք ունակ են ավերելու ստորգետնյա բունկերը, և եթե օբյեկտը չոչնչացվի, ապա «կպահպանվի երկրի միջուկային ծրագրի առանցքային տեխնոլոգիան»:

Իսրայելի սիոնիստ ու ճիվաղ վարչապետը՝ Բենիամին Նաթանյահուն, ԱՄՆ- ի նախագահ Դոնալդ Թրամփին խնդրել է Իսրայելին տալ Իրանի խորքային միջուկային օբյեկտները խոցելու ունակ ռումբեր, և բացառված չէ, որ Թրամփը բավարարի նրա խնդրանքը, եթե, իհարկե, արդեն չի խոստացել տրամադրել դրանք:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 2055

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ