«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

Կեցցե՜ Նիսանով-Նարիշկին «եղբայրությունը»

Կեցցե՜ Նիսանով-Նարիշկին «եղբայրությունը»
01.07.2025 | 20:14

Նույնիսկ ԱՄՆ-ում ռուսներին էսպես չեն ստորացրել:

Լա՜վ, նույնիսկ Լեհաստանում ռուսներին էսպես չեն ստորացրել։

Ակնհայտ է, որ Բաքուն փորձում է հիմա էլ ի հաշիվ Ռուսաստանի ամրապնդել իր միջազգային իմիջը և տարածաշրջանային տերության կարգավիճակ ստանալ։

Ռուսաստանը դարձել է սովորական «չմո» անատամ երկիր Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններում, ու էստեղ խնդիրը զուտ այս պահի շահերը չեն։

Ռուսաստանն ինքն իրեն զինաթափեց` թույլ տալով Արցախի վերջնական անկումը, իսկ հիմա Ադրբեջանի համար Ռուսաստանը սովորական անատամ «պապիկ» է:

Կեցցե՜ Նիսանով-Նարիշկին «եղբայրությունը»:

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Տեսանյութը՝

https://www.facebook.com/watch?v=1440446073645759

Դիտվել է՝ 803

Մեկնաբանություններ