ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

Երբ կառավարման ղեկը հանձնվում է ամեն ինչ «ըմբռնող» ու «հասկացող» ղեկավարներին

Երբ կառավարման ղեկը հանձնվում է ամեն ինչ «ըմբռնող» ու «հասկացող» ղեկավարներին
21.02.2025 | 10:30

ՈՒժային կառուցվածք ունեցող աշխարհում հզորները կիսաուժեղների ու թույլերի կառավարումը առավելագույնս հեշտացնելու համար նրանց ղեկավարների պոստերում ցանկանում են տեսնել բոլոր տեսակի հարցերին «ըմբռնումով» մոտեցողների:

Նման ունիվերսալ բնույթի ամեն ինչ «հասկացողներին» ներկայացվող պահանջներն էլ ծայրահեղորեն պարզ են՝ բոլոր հնարավոր իրավիճակներում նրանք պետք է կարողանան քծնելով հարմարվել վերևից եկող պահանջ-հրամաններին և հոխորտալով նույնը պահանջել իրենցից ներքևիններից:

Այս պրոցեսում, հանգամանքներից կախված ու դեմոկրատիա իմիտացիա անելու նպատակներով, երբեմն նաև նպատակահարմար է համարվում նախօրոք պլանավորված «անհնազանդությունը» վերևների նկատմամբ և մի քիչ այլ «կարծիք» ունենալը, որը, պարզապես, վերևից եկող կարծիքի այլ ձևակերպումն է:

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2187

Մեկնաբանություններ