Օրերս «Բաց դասի» շրջանակներում Հովիկ Աբրահամյանի «ուսուցչապետությամբ» հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել: Աշակերտներից մեկը հանկարծակիի է բերել ԱԺ խոսնակին, երբ հետաքրքրվել է, թե ինչ բարեփոխումներ են նախատեսվում դպրոցներում: Արգամիչը հարցին հարցով է պատասխանել` դուք ի՞նչ կառաջարկեիք: Աշակերտը ոչ տարել, ոչ բերել, կտրուկ հակադարձել է. «Ես Ձեզ եմ հարցնում` ի՞նչ կարող եք անել»: «Մանդրաժ» ընկած ԱԺ խոսնակը հասկացել է, որ հարցի տակից մի կերպ պիտի դուրս գալ:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ