«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Հին ավտոբուսը մանկություն էր տանում, ու ոչ ոք չէր նստում

Հին ավտոբուսը մանկություն էր տանում, ու ոչ ոք չէր նստում
22.09.2024 | 12:18

Հին ավտոբուսը մանկություն էր տանում։ Հա՛, ճակատին էլ խոշոր տառերով գրված էր՝ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ։ Քաղաքում վաղուց էդ ավտոբուսներից չկար՝ ներկը տեղ-տեղ թափած, մի քանի տեղ ճմռթված, ժանգը կերած, անճոռնի ճուտիկի նման դանդաղ, դռդռալով շարժվում էր նոր, փայլուն մեքենաների մեջ ու փչացնում քաղաքի տեսքը։

Ոչ ոք չէր նստում։ Չէին հավատում։ Մարդիկ ծիծաղում էին՝ չէ՛ մի, մանկություն, հիմա փուլ կգա, հազիվ ա տեղից շարժվում։ Ով էլ մի քիչ հավատում էր, վախենում էր՝ նստեր՝ ամոթ չի՞, մարդիկ կծիծաղեն իր միամտության վրա։ Իսկ վարորդները ջղայնանում էին, որ փողոցի մեջտեղով դանդաղ սողում ա ու խանգարում երթևեկությանը։

Դատարկ ավտոբուսը շարժվում էր քաղաքի փողոցներով, կանգառներում ապարդյուն կանգնում, շխկոցով բացում-փակում դռները, թեքվում-մտնում նեղ նրբանցքներն ու դուրս գալիս։

Ու ամենավերջին նստարանին տխուր նստած ծեր տոմսավաճառից բացի ոչ ոք չէր տեսնում, որ ավտոբուսի դատարկ պատուհաններից հին քաղաքն ա երևում՝ հին փողոցները, վաղուց անցած-գնացած մարդիկ, կվաս ու պաղպաղակ ծախողները, մայթերը զավթած անճոռնի կրպակներից ու խանութներից ազատված ասֆալտը...

Հին ավտոբուսը մանկություն էր տանում, ու ոչ ոք չէր նստում ավտոբուս։ Ոչ ոք չէր հավատում։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 10982

Մեկնաբանություններ