ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Հերոսի արձանը չեն տեղափոխել Կիրանցի նորակառույց դպրոց

Հերոսի արձանը չեն տեղափոխել Կիրանցի նորակառույց դպրոց
04.09.2024 | 13:28

Կիրանցի նախկին դպրոցի առաջ հառնում է զոհված ազատամարտիկ Գագիկ Վարդանյանի արձանը, Կիրանցի հիմնական դպրոցը կոչվում է Գ․ Վարդանյանի անվամբ։ Գ․ Վարդանյանը հերոսաբար զոհվել է 1992թվականի մարտին։ Կիրանցի նորակառույց դպրոցի շենք Գ․ Վարդանյանի արձանը չեն տեղափոխել։ Կիրանց գյուղից հայտնեցին, որ Կիրանցի հիմնական դպրոցի տնօրեն Վոլոդյա Բաբինյանը տեղեկացրել է, որ հուշարձանի ապամոնտաժման, տեղափոխման, նորակաոռւյց դպրոցի տարածքում տեղադրելու համար պետական բյուջեից գումար չի հատկացվել, դա կարող են անել զոհված հերոսի հարազատները։ Զանգահարեցի Վ․ Բաբինյանին, նա ասաց, որ Գագիկ Վարդանյանի եղբայր Գարուշը, ով բնակվում է ՌԴ Լիպեցկ քաղաքում, հանձն է առել իրականացնել եղբոր հուշարձանի տեղափոխումը, սակայն չի ցանկանում, որ այն տեղափոխվի Ադրբեջանին հանձնված տարածքից ընդամենը 40 մետր հեռավորությամբ գտնվող դպրոց, որովհետև մտավախություն ունի, որ այն կարող է դառնալ ադրբեջանական դիվերսիայի, անարգման թիրախ, ինչպես դարձավ Շուշիում Վազգեն Սարգսյանի արձանը։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 3375

Մեկնաբանություններ