Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 
  • Հայաստանում կձևավորվի ներառական պարի խումբ

    Հայաստանում կձևավորվի ներառական պարի խումբ

    12.12.2013| 13:54
    Հայկի սահուն ու ռիթմիկ պարը, նրա շարժումների գրեթե կատարելության հասցված հղկվածությունը երկարատև ու տքնաջան աշխատանքի արդյունք է: Հայկի համար հանդիսատեսի ծափերին արժանանալու ճանապարհն առավել դժվարին է եղել: Լսողության հետ խնդիրներ ունեցող Հայկ պարել սկսել է մանկուց, մասնագիտացել հիփ-հոփ ոճում և արժանացել մի շարք մրցանակների:
  • «Ժառանգությունը» մերժում է թուրքական նախապայմանները

    «Ժառանգությունը» մերժում է թուրքական նախապայմանները

    12.12.2013| 13:51
    1993 թվականից Թուրքիան միակողմանի փակել է Հայաստանի Հանրապետության հետ ցամաքային սահմանը: Այն վերաբացելու և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար այդ երկիրն առաջ է քաշում մի շարք նախապայմաններ, որոնցից առաջնայինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը պատկանող տարածքներն Ադրբեջանին հանձնելու պահանջն է: Հայաստանի և Արցախի Հանրապետությունները՝ որպես ինքնիշխան պետություններ, վերականգնել են իրենց պետականությունները հայ ժողովրդին պատկանող պատմական հայրենիքի մի մասում՝ շուրջ 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքում:
  • Օդային հաղորդակցության ոլորտի ազատականացման նոր փուլը

    Օդային հաղորդակցության ոլորտի ազատականացման նոր փուլը

    12.12.2013| 12:13
    Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Օդային փոխադրումների ազատականացման ու բաց երկնքի քաղաքականության ներդրմանն ուղղված միջոցառումներն ապահովելու բնագավառում ՀՀ կառավարությունը իրավասություններ է վերապահել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը:
  • ԱՄՆ ՄԶԳ-ն ներկայացրեց 2013-2018թթ. Հայաստանի զարգացման ռազմավարությունը

    ԱՄՆ ՄԶԳ-ն ներկայացրեց 2013-2018թթ. Հայաստանի զարգացման ռազմավարությունը

    12.12.2013| 11:46
    2013թ. դեկտեմբերի 11-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) հրապարակայնորեն ներկայացրեց Հայաստանի օժանդակության իր նոր հնգամյա ռազմավարությունը: ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը ներկայացրեց տնտեսական աճի, կառավարման, առողջապահության և սոցիալական բարեփոխումների ոլորտում երկկողմ համագործակցության հիմնական ռազմավարական ուղղությունները:
  • Առատ ձյան պատճառով մի շարք ճանապարհահատվածներ դժվարանցանելի են

    Առատ ձյան պատճառով մի շարք ճանապարհահատվածներ դժվարանցանելի են

    12.12.2013| 11:34
    ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ին` ժամը 10.00-ի դրությամբ, հանրապետության բոլոր տարածաշրջաններում առատ ձյուն է տեղում: Դժվարանցանելի է Տիգրանաշենի ոլորանները (Քյարքի) Իջևան- Նոյեմբերյան, Մարալիկ- Գյումրի, Թալին - Մարալիկ, Վայք - Սարավան, Սիսիանի - Գորիս - Կապան - Մեղրի, Հրազդան - Հանքավան ճանապարհահատվածները: Փակ է Արթիկ - Ալագյազ ճանապարհահատվածը:
  • Կորոշվի լավագույն կլարնետահարը

    Կորոշվի լավագույն կլարնետահարը

    11.12.2013| 20:33
    Դեկտեմբերի 12-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգային դահլիճում տեղի կունենա Աբգար Մուրադյանի անվան երիտասարդ կլարնետահարների 1-ին հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունն ու գալա համերգը։
  • Եվրամիությունը Հայաստանին մուտք է շնորհում դեպի իր գերատեսչություններ և ծրագրեր

    Եվրամիությունը Հայաստանին մուտք է շնորհում դեպի իր գերատեսչություններ և ծրագրեր

    11.12.2013| 16:37
    Այսօր` դեկտեմբերի 11ին, Եվրախորհրդարանը տվեց իր համաձայնությունը Հայաստանի Հանրապետության մասնակցությանը ԵՄ գերատեսչություններին եւ ծրագրերին՝ ընդունելով այդ մասին Եվրախորհրդարանի պատգամավոր Թոմաշ Պորեբայի հեղինակած զեկույցը, որը հանդիսանում է առաջին շոշափելի համագործակցության քայլը վերջերս Վիլնյուսի գագաթնաժողովում ընդունված ԵՄ-Հայաստան հռչակագրից հետո:
  • Միջազգային տոնավաճառ՝ անապահովներին օգնելու համար

    Միջազգային տոնավաճառ՝ անապահովներին օգնելու համար

    11.12.2013| 15:55
    Երևանի միջազգային կանանց ասոցիացիան (ԵՄԿԱ-IWAY) դեկտեմբերի 14-ին, կազմակերպում է Սուրբ ծննդյան տոնին նվիրված ամենամյա միջազգային տոնավաճառը «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում: Այն ֆինանսական միջոցներ հայթայթելու նպատակ է հետապնդում, որի նպատակն է հատուկ կրթական և բարեգործական ծրագրեր կազմակերպել Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի և հարակից ինը գյուղերի 50-ից ավելի երեխաների և սոցիալապես անապահով ընտանիքների համար:
  • Արզամասում հայերի փաստաթղթերն են ստուգում

    Արզամասում հայերի փաստաթղթերն են ստուգում

    11.12.2013| 14:50
    Արզամասում երկօրյա խուլիգանությունների պատճառով աշխատանքային խումբ է ստեղծվել: Իրավապահ մարմինները և քաղաքի վարչակազմը հանդիպել են ունեցել քաղաքի բնակիչների և դեկտեմբերի 6-ին սպանված 26-ամյա Ալեքսանդր Սլակաևի հարազատների հետ: Պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ հանդիպմանը մոտ 500 մարդ է մասնակցել, ովքեր տեղեկացվել են հետաքննության ընթացքի մասին:
  • Վերջին հանդիպումը հնարավորություն տվեց քննարկել բարդ և զգայուն հարցեր

    Վերջին հանդիպումը հնարավորություն տվեց քննարկել բարդ և զգայուն հարցեր

    11.12.2013| 12:32
    «Վիեննայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և Կիևում երկու երկրների արտգործնախարարների հանդիպումները ցույց տվեցին, որ կողմերը ցանկանում են դուրս գալ ներկայիս փակուղային վիճակից»,- ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒորլիքը: