Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Կրկին թալանվում են հայ մեծերի գերեզմանները

Կրկին  թալանվում են հայ մեծերի գերեզմանները
26.05.2012 | 04:47

«Երևանում կրկին սկսել են թալանել հայ մեծերի գերեզմանները», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին դերասաններ Ազատ Գասպարյանն ու Տիգրան Ներսիսյանը: Նրանք նշեցին, նաև այն անվանի գործիչների անունները, որոնց հուշարձանների բրոնզե, պղնձե մասերը, անգամ գերեզմաններին կից կոյուղատարների փականները կտրել-տարել են:
Արվեստագետները միաժամանակ չմոռացան թվարկել քաղաքային պանթեոնում հանգչող այն մեծանունների մասին, ովքեր այսօր արդեն չունեն հարազատներ, և որոնց գերեզմանները, անուշադրության մատնվելով, անմխիթար վիճակում են: «Ինչու՞ Կոմիտասի անվան պանթեոնում այդ նպատակով համապատասխան աշխատող կա, որն ամեն օր հետևում է շրջակայքի մաքրությանը, այնպես էլ քաղաքային պանթեոնում թող լինի», -ասաց Ազատ ասպարյանը:
Ըստ պարոն Ներսիսյանի, երբ թուրքը պղծում է մեր սրբությունները, դա դեռ հասկանալի է, մե՞նք ինչու ենք ինքներս մեզ վարկաբեկում, մեր արժեքները վնասում ու պղծում:
Հուշարձանների թալանը վանդալիզմ որակելով՝ Տիգրան Ներսիսյանը նշեց նաև, որ այս հարցով պետք է անհապաղ զբաղվեն իրավապահ մարմինները: Ինչ վերաբերում է գերեզմանների հանդեպ անտարբերությանը՝ այսօր այն բոլորիս է վերաբերում:

Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 4029

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ