Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակում ճիշտ կլիներ մարտական գործողությունները դադարեցնելու, համաձայնության հասնելու և ինչպես Իրանի, այնպես էլ Իսրայելի շահերն ապահովելու ուղիներ փնտրել՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կան տարբերակներ, թե ինչպես ապահովել Իրանի շահերը խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում և վերացնել Իսրայելի մտահոգությունները։ Մոսկվան դրանք ներկայացրել է իր գործընկերներին, բայց որոշումը Թեհրանինն ու Թել Ավիվինն է»,- շեշտել է Պուտինը։               
 

Սպասված հաղթանակ

Սպասված հաղթանակ
05.06.2012 | 11:09

Ինչպես և սպասվում էր, Ղազախստանի ընտրանու հետ ընկերական խաղում վստահ հաղթանակ տարավ մեր հավաքականը` երեք անպատասխան գնդակ ուղարկելով հյուրերի դարպասը: Դրանցից երկուսի հեղինակը Գևորգ Ղազարյանն է, մեկինը` Յուրա Մովսիսյանը: Բոլոր գնդակներն էլ մեր տղաները խփել են առաջին խաղակեսում` երկրորդում հավաքականի մարզիչներին հնարավորություն տալով գնալ համարձակ փորձարկումների: Հանդիպմանը չէր մասնակցում Բերեզովսկին, ով բժշկական թեթև միջամտության կարիք է ունեցել ու մեկնել է Մոսկվա: Դարպասն այս անգամ հավաքականի մարզիչները վստահել են Կասպարովին: Շնորհավորենք մեր տղաներին` մաղթելով գեղեցիկ խաղ ու հաղթանակներ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3729

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ