ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեմ է անձնավորել խնդիրը, թե ով պետք է հայտնվի ճաղերի հետևում, ով ոչ: Ընդհակառակը՝ նա կարող է ձևակերպել խնդիր, որ պատժվեն բոլոր նրանք, ովքեր հանցանք են թույլ տվել, ապօրինի հարստացել:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված քրեական գործով քննիչի որոշմամբ ձերբակալվել է մինչև 2018-ի մայիսի 17-ը ՀՀ ԿԱ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանը:
Ոստիկանությունն այսօր Սայաթ-Նովա փողոցից բերման է ենթարկել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին՝ ապօրինի զենք կրելու կասկածանքով:
ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում, նրա որդին` էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, ներգրավվել է որպես մեղադրյալ: Նա յուրացրել է Ապրիլյան պատերազմի ընթացքում ՌԴ-ից որպես նվիրատվություն ուղարկված «ՈՒԱԶ» մակնիշի մեքենաները: Այս մասին հայտնում է ՀՀ ՀՔԾ մամուլի ծառայությունը:
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի խոսքով՝ կառավարությանն առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխության հանձնաժողովը որևէ շփոթ չի առաջացնի նույն նպատակով խորհրդարանում ստեղծված աշխատանքային խմբի գործունեության հետ:
«Ժամանակը» գրում է. «Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի կինը, որ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի` Լեդի Հակոբի դուստրն է, վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասցեագրված գրառում է կատարել:
Հունիսի 20-21-ի խուզարկությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների հիման վրա քրեական գործ է հարուցվել հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու, ապօրինի հարստանալու դեպքերի առթիվ, իր ֆեյսբուքյան էջում կատարված գրառմամբ տեղեկացրել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Երևանյան հին, բարի արտահայտությամբ՝ Իլհամ Ալիևը «ֆազերը գցել է»։ Բաքուն միաժամանակ թշնամական գործողություններ է սկսել թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի դեմ՝ առայժմ հիմնականում դիվանագիտական և քարոզչական դաշտերում։ Այսօր չեղարկվել են Ադրբեջանում ռուսական ձեռնարկությունների կողմից նախատեսված մշակութային միջոցառումները՝ համերգներ, փառատոներ, ներկայացումներ և ցուցահանդեսներ։ Չեղարկվել է նաև ՌԴ փոխվարչապետի այցը Բաքու...