Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է Իսրայելի հետ ռազմական հակամարտության նոր փուլի մասին: «Ճակատամարտն սկսվում է»,- գրել է Խամենեին X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ֆուտբոլը նրա ապրելակերպն էր

Ֆուտբոլը նրա ապրելակերպն էր
21.06.2012 | 21:09

Հիսունհինգ տարեկանում կյանքից հեռացավ վրացական ու խորհրդային ֆուտբոլի վառ դեմքերից մեկը` ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Ռամազ Շենգելիան: Նա իսկապես երևույթ էր իր բնատուր օժտվածությամբ, գոլային հոտառությամբ, խաղին ֆանատիկորեն տրվելու նվիրվածությամբ: Մարզական կարիերայի ընթացքում Շենգելիան քիչ բարձունքների չի հասել, սակայն դրանց մեջ ամենահիշարժանը Թբիլիսիի «Դինամոյի» կազմում Եվրոպայի գավաթակիրների գավաթակիր դառնալն էր: Որ սիրտը հիվանդ է, Շենգելիան վաղուց գիտեր, սակայն ֆուտբոլին նվիրվածությունը շատ ավելի հզոր էր սիրած խաղից հրաժարվելուց: Դա էլ նրա ապրելակերպն էր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4075

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ