Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Առաջնության լավագույնները

Առաջնության լավագույնները
02.07.2012 | 21:00

«Եվրո-2012»-ի արդյունքով առաջնության լավագույն խաղացող է ճանաչվել Իսպանիայի հավաքականի ու «Բարսելոնի» կիսապաշտպան, քսանութամյա Անդրես Ինիեստան: ՈՒԵՖԱ-ի տեխնիկական հանձնաժողովը հրապարակել է նաև առաջնության լավագույն քսաներեք ֆուտբոլիստների անուննները, որոնցից տասը ներկայացնում են առաջնության հաղթող հավաքականը: Ներկայացնում ենք լավագույն քսաներեքին` դարպասապահներ` Ջանլուիջի Բուֆոն (Իտալիա), Իկեր Կասիլյաս (Իսպանիա), Մանուել Նոյեր (Գերմանիա), պաշտպաններ` Խերարդ Պիկե, Սերխիո Ռամոս, Խորդի Ալբա (Իսպանիա), Ֆիլիպ Լամ (Գերմանիա), Պեպե, Ֆաբիու Կոենտրաու (Պորտուգալիա), կիսապաշտպաններ` Դանիելե դե Ռոսի, Անդրեա Պիրլո (Իտալիա), Սթիվեն Ջերարդ (Անգլիա), Չավի, Անդրես Ինիեստա, Սերխիո Բուսկետս, Խաբի Ալոնսո (Իսպանիա), Մեսութ Օզիլ, Սամի Խեդիրա (Գերմանիա), հարձակվողներ` Մարիո Բալոտելի (Իտալիա), Սեսկ Ֆաբրեգաս, Դավիդ Սիլվա (Իսպանիա), Քրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա), Զլատան Իբրահիմովիչ (Շվեդիա):

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3094

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ