...թե ԲՀԿ առաջնորդը «քցել» է նաև իր թիմի անդամ, հայտնի շինարար Վազգեն Պողոսյանին, որը ԲՀԿ համամասնական ցուցակի 34-րդ համարն էր զբաղեցնում: Գագիկ Ծառուկյանը կանչել է նրան, ասել` Վազգեն ջան, դիմում գրի, հրաժարվի պատգամավորական մանդատից, որովհետև պատրաստվում եմ քեզ քաղաքաշինության նախարարի պորտֆելը տալ: Վերջինս գրել է և մնացել… «բորդյուրին»: Նրա շրջապատում ոչ մեկը չէր հավատում այդքան «տխուր» վերջաբանի. «Գոնե պատգամավոր դառնար Վազգենը, ախր շատ մեծ ջանքեր ու ռեսուրսներ էր ներդրել ԲՀԿ-ի համար»: