Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է Իսրայելի հետ ռազմական հակամարտության նոր փուլի մասին: «Ճակատամարտն սկսվում է»,- գրել է Խամենեին X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Սուպերգավաթակիրը «Միկան» է

Սուպերգավաթակիրը «Միկան» է
24.09.2012 | 23:10

Հայկական ֆուտբոլի երախտավոր Հակոբ Տոնոյանի անվան սուպերգավաթի համար այսօր պայքարի ելան Հայաստանի անցյալ տարվա չեմպիոն «ՈՒլիսն» ու գավաթակիր «Միկան»: Պայքարը ստացվեց բավականին լարված, սակայն այն հաջողություն չբերեց կողմերից և ոչ մեկին: Լուսատախտակի վրա 0:0-ը հաշիվն էր նաև խաղի հիմնական ժամանակին հաջորդած լրացուցիչ երեսուն րոպեից հետո: Ետխաղյա տասնմեկմետրանոցներն անվրեպ օգտագործեց «Միկան»` դառնալով կրկնակի սուպերգավաթակիր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4215

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ