Մոսկվան հետևում է Սամվել Կարապետյանի գործին և պատրաստ է գործարարին ցանկացած օգնություն ցուցաբերել՝ որպես Ռուսաստանի քաղաքացի՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչ կապված է Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Ակնկալում ենք, որ Սամվել Կարապետյանի բոլոր օրինական իրավունքները կպահպանվեն»,- շեշտել է Պեսկովը։               
 

Երիտասարդական ցուցահանդես «Հայ-Արտ»-ում (ֆոտոշարք)

Երիտասարդական ցուցահանդես «Հայ-Արտ»-ում (ֆոտոշարք)
30.10.2012 | 17:00

«Հայ-Արտ» մշակութային կենտրոնը «Մենք» երիտասարդական խմբակային ցուցահանդեսի շրջանակում պարբերաբար ներկայացնում է շնորհալի ստեղծագործողների աշխատանքները:

Հերթական ցուցահանդեսը կբացվի հոկտեմբերի 31-ին, կներկայացվեն Դավիթ Շահվերդյանի, Սոֆի Հարությունյանի, Լևոն Դավթյանի, Արաքսյա Ալոյանի, Յուրի Աբրահամյանի և Արփի Շահվերդյանի շուրջ 6 տասնյակ աշխատանքներ:
Ըստ ծրագրի հեղինակների՝ այս ցուցահանդեսը ուշագրավ է բովանդակային և ոճական բազմազանությամբ. երիտասարդ նկարիչների ստեղծագործություններում առկա են սիմվոլիստական, վերացական, փորձարարական և ռեալիստական ուղղությունները` իրենց բնորոշ արտահայտչամիջոցներով, ինքնատիպ և համարձակ լուծումներով, ներդաշնակությամբ ու հակասություններով լի ասելիքով:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2801

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ