ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Եվս մեկ փոքր բրոնզ

Եվս մեկ փոքր բրոնզ
08.12.2012 | 15:00

Ծանրամարտից Եվրոպայի քսան եւ քսաներեք տարեկանների առաջնությունում Հայաստանի ընտրանին դանդաղորեն համալրում է մեդալների պաշարը: Քսաներեք տարեկանների մրցավեճում հերթական փոքր բրոնզը բերեց +75 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկած Նաիրա Հարությունյանը (պոկում վարժություն, 97 կիլոգրամ): Այսօր մեր տղաներից մրցահարթակ առաջինը դուրս է եկել +105 կիլոգրամ քաշային Կարապետ Բարսեղյանը: Նա մրցել է քսաներեք տարեկանների Բ խմբում, երկամարտում ցույց տվել 352 (155+197) կգ արդյունք, գրավել երկրորդ տեղը: 105 կիլոգրամայինների մրցավեճում Համլետ Պողոսյանը (քսան տարեկաններ) պոկում վարժությունում գլխավերևում է պահել 160 կգ կշռող ծանրաձողը (յոթերորդ տեղ), հրումում բավարարվել 195 կիլոգրամով (վեցերորդ տեղ)՝ երկամարտի 355 կիլոգրամով տեղ զբաղեցնելով հինգերորդ հորիզոնականում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2098

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ