ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 
  • «Սա մեր ուխտի  վերանորոգման օրն է»

    «Սա մեր ուխտի վերանորոգման օրն է»

    03.05.2013| 12:29
    Ապրիլի 24-ի երեկոյան հայ համայնքի առջև իր հյուրընկալ դռներն էր բացել ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունը, որտեղ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երեկո: Մինչ միջոցառման մեկնարկը ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը հանդիպում ունեցավ Ազգային երեսփոխանների հետ:
  • «Պլատոնը իմ բարեկամն է, բայց  ճշմարտությունն ավելի թանկ է»

    «Պլատոնը իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է»

    30.04.2013| 11:15
    բ) ՍԱՐՈՒԽԱՆԻ «ՊԱԼԻ ՏԱԿ» ԴԱՄԲԱՐԱՆԱԴԱՇՏԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ (Մ.Թ.Ա. II-I ՀԱԶԱՐԱՄՅԱԿՆԵՐ) Կազմողներ` Աշոտ Փիլիպոսյան, Լիաննա Գևորգյան, Արտավազդ Զաքյան (2011 թ., 84 էջ): Նախորդ կատալոգում առկա բացթողումների մի մասը, բարեբախտաբար, այստեղ վերացված է: Օրինակ, առկա են գրքույկի տպագրման թվականը, ՊՈԱԿ-ի գրիֆը, գրադարանային ցուցիչը, ISBN-ի, կատալոգում ընդգրկված նյութերի գտնվելու տեղի և հավաքածոյի համարները:
  • Զարմանալի՛  ժողովուրդ ենք

    Զարմանալի՛ ժողովուրդ ենք

    30.04.2013| 10:54
    Կտակարարությունը մեր ժողովրդի բազմադարյա բարեգործության մշակույթի դրսևորումներից է: Հայ կտակարարները զուրկ էին պետականությունից և, այլ պետությունների օրենքներին ապավինելով, վերջին կամքով իրենց վաստակը կտակում էին ազգին: Իրենք զրկվել էին պատմական հայրենիքից, զրկվել հողից ու տնից, կոտորածների, ցեղասպանության ու բռնագաղթի ենթարկվել, բայց այլ երկրներում դառնալով հողի ու տան տեր` դրանք էին ազգին կտակում: Իրենց բնօրրանում զուրկ մարդկային տարրական իրավունքներից` այլ երկրներում դառնում էին պետական, տնտեսական, մշակութային ականավոր գործիչներ, բայց երբեք չմոռանալով ազգային պատկանելությունը, ինքնությունը:
  • Թուրքիան իրատեսության է կոչում հայերին

    Թուրքիան իրատեսության է կոչում հայերին

    26.04.2013| 11:41
    Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձը համարել է միակողմանի, խնդրահարոյց և ոչ օբյեկտիվ:
  • «Ցեղասպանության ամենամեծ վկան ժողովրդի հիշողությունն է, որը պետք է ներկայացվի աշխարհին ու մարդկության արդար դատին»

    «Ցեղասպանության ամենամեծ վկան ժողովրդի հիշողությունն է, որը պետք է ներկայացվի աշխարհին ու մարդկության արդար դատին»

    23.04.2013| 17:53
    ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ու Հնագիտության և ազգագրության ինստիտուտը «Գիտություն» հրատարակչությամբ լույս են ընծայել բանասիական գիտությունների դոկտոր Վերժինե ՍՎԱԶԼՅԱՆԻ «Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ» 700միավոր պատմափաստագրական սկզբնաղբյուրային նյութ պարունակող հայերեն և անգլերեն ստվար հատորները, իսկ թուրքերենը շուտով լույս կտեսնի:
  • Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված  միջոցառումների համակարգման հանձնաժողովի անդամներին

    Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների համակարգման հանձնաժողովի անդամներին

    23.04.2013| 12:19
    Հարգելի հանձնաժողովի անդամներ, հանձնաժողովի ստեղծման գաղափարը, անշուշտ, ողջունելի է, կարծում եմ, նրա գործունեությունը կնպաստի Հայոց ցեղասպանության միջազգային լայն ճանաչման գործընթացին, եթե, իհարկե, լիարժեք ազգային մոտեցում ցուցաբերեք և ոչ թե անտարբերության մատնեք:
  • Ղարաբաղյան դիմակայումով  կասեցվեց հայոց մեկդարյա  ցեղասպանությունը

    Ղարաբաղյան դիմակայումով կասեցվեց հայոց մեկդարյա ցեղասպանությունը

    23.04.2013| 12:06
    1894-ի Սասունի ջարդերով սկսվեցին հայերի զանգվածային տեղահանումներն ու կոտորածները Արևմտյան Հայաստանում, որոնց թիվը 1896-ին արդեն անցնում էր 300000-ը: Իսկ 1915-ին թուրքական իշխանությունների համար ստեղծվեց առավել հարմար պահ և իրավիճակ (Առաջին աշխարհամարտը)` իրագործելու ավելի մեծ մասշտաբի, երկրով մեկ, համատարած ջարդեր, որոնք շարունակվեցին մինչև 1923 թ., բերելով հայերի` մեկուկես միլիոն զոհ:
  • «Ես չեմ ցանկանում Հայաստանի հետ հարաբերությունների հարցերում Ադրբեջանին գերի մնացած Թուրքիա տեսնել»

    «Ես չեմ ցանկանում Հայաստանի հետ հարաբերությունների հարցերում Ադրբեջանին գերի մնացած Թուրքիա տեսնել»

    22.04.2013| 16:36
    tert.am կայքը հրապարակել է թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամի հարցազրույցը Zaman-ին.
  • Թուրքերը և թուրքերը

    Թուրքերը և թուրքերը

    22.04.2013| 12:09
    Թուրքական «Demokrat Haber» կայքը տեղեկացնում է, որ Մարդու իրավունքների կազմակերպության Ստամբուլի մասնաճյուղը հայոց ցեղասպանության հիշատակը հարգելու միջոցառումների ծրագիր է կազմել: Ապրիլի 23-ին կազմակերպության դահլիճում ցուցահանդես է բացվելու, 24-ին` կայցելեն Ֆայիք Ալի բեյի գերեզմանին, որ 1915 թ. չէր կատարել կառավարության հրահանգը, չէր տեղահանել Քութահյայի նահանգի հայերին, չէր պարտադրել կրոնափոխություն, այլ փորձել էր պաշտպանել իր նահանգի հայ համայնքին:
  • Թերագնահատում եք նրա ապրած  կյանքը, որը դաս կարող է լինել  յուրաքանչյուր հասարակության  համար և յուրաքանչյուր ժամանակի մեջ

    Թերագնահատում եք նրա ապրած կյանքը, որը դաս կարող է լինել յուրաքանչյուր հասարակության համար և յուրաքանչյուր ժամանակի մեջ

    16.04.2013| 13:36
    Այսպես էլ է լինում. մարդն իր կամքով մտնում է թշնամու որջը և միայնակ անում է այն, ինչը հանրության խնդիրն է, կամ այսպես ասենք՝ պետության ու նրա կառույցների: Բայց քանի որ այդ կառույցները չէին փորձում անել կամ չէին կարող անել, նա ինքն է ստանձնում այդ գործն ու անում, երբ նայում ես հեռվից, թվում է՝ անհնարինը: Խոսքը խորհրդային շրջանում Նախիջևանի նյութական մշակութային ժառանգության ուսումնասիրության մասին է, որը կատարեց մեն մի մարդ՝ ԱՐԳԱՄ ԱՅՎԱԶՅԱՆԸ: