Հոկտեմբերյան հեղափոխության 100-րդ հոբելյանին նվիրված իմ հոդվածաշարով արդեն ծանոթացել էինք ԽՍՀՄ վեց առաջնորդների հետ՝ Լենինից մինչև Չեռնենկո, այսինքն, 1917 թվականից մինչև 1985 թվականը (վերջին «առաջնորդ» Միխայիլ Գորբաչովն առանձին թեմա է):
1978-ի սեպտեմբերին ամուսնացա, և գրողների միության գրական ֆոնդը նորապսակներիս «պարգևատրեց» Յալթայի ստեղծագործական տան ուղեգրով: Մի օր որոշեցինք այցելել տեղի Սբ. Հռիփսիմե հայոց եկեղեցի:
1964 թվականն էր, 13 տարեկան էի, և պատերազմի վետերան ու հաշմանդամ, ուսուցիչ Սարգիս հորեղբայրս մի ամառ ինձ իր ընտանիքի հետ տարավ Կիսլովոդսկ, ուր տարիներ շարունակ ճանապարհվում էր առողջարաններում բուժվելու:
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հանձնարարականով` հուշարձանների պատերին, տանիքներին, գմբեթներին աճած բուսածածկը մաքրել-հեռացնելու նպատակով մարզային կառույցների միջոցով երիտասարդ կամավորների խմբեր են ստեղծվում:
Ամեն անգամ, երբ «Իրատեսում» տպագրվում է իմ որևէ հոդված, բազմաթիվ մարդիկ, այդ թվում նաև Մոսկվայից, այդ թվում նաև նախկինում բարձրաստիճան պաշտոնյաներ, շնորհակալություն են հայտնում:
«Իրատեսի» հարգելի հեղինակը` Սոկրատ Հովսեփյանը, ժամանակին արձագանքելով հոդվածներիս, այն միտքն էր հայտնում, թե այդչափ ատելությունը վտանգավոր է և ոչ մի տեղ չի տանում: Թերևս հարկ է ճշտորեն գնահատել ատելության նպատակը և ուղղվածությունը: Իսկ ատելության հականիշը հայրենիքի անմարելի պաշտամունքն է:
Այսօր հայկական ֆուտբոլի լեգենդ ՍԱՐԳԻՍ ՀՈՎԻՎՅԱՆԻ ծննդյան օրն է: 2018-ին կլրանա նրա 80-ամյակը: Ֆուտբոլային է «պրիմա» որակումը, որը նրան շնորհել է բրազիլական մամուլը 1959-ին՝ Մոսկվայի «Սպարտակի» հարավամերիկյան հյուրախաղերի ժամանակ:
Հայտնի է դարձել Վերին Նորավանքի տեղադրման վայրը, որը մինչ այժմ հստակեցված չէր: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Վայոց ձորի պատմության նոր էջեր. Վերին Նորավանքի տեղը» գրքի հեղինակ, անկախ հետազոտող ՏԻԳՐԱՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ:
Վանա լճի հատակին 3000 տարվա պատմություն ունեցող պատմական ամրոց է հայտնաբերվել` գրում է «Միլլիեթը»: Վանի «Յուզունջու Յըլ» համալսարանի ջրային հետազոտությունների ֆակուլտետի դասախոս, պրոֆեսոր Մուսթաֆա Ակքուշը լրագրողների հետ զրույցում նշել է, որ հայտնաբերված ամրոցը պատկանում է ուրարտական ժամանակաշրջանին:
Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի` Ջեմալ փաշայի թոռը՝ Հասան Ջեմալն «ահաբեկչական խմբավորման քարոզչություն» իրականացնելու մեղադրանքով դատապարտվել է 1 տարի երեք ամսվա ազատազրկման, պարտավորվել վճարել տուգանք 6000 թուրքական լիրայի (շուրջ 1500 ԱՄՆ դոլար)` հայտնում է թուրքական «Հուրիեթը»:
Իրանական տեղեկատվական հարթակները հաղորդում են, որ Իրանի Իսլամական Հանրապետության պառլամենտը` Մեջլիսը, միաձայն որոշում է ընդունել Հորմուզի նեղուցը փակելու մասին։
Հավանաբար հիշում եք, որ նեղուցի փակման մասին խոսել ենք դեռ օրեր առաջ, սակայն այն ժամանակ Իրանը, հավատալով դիվանագիտական ճանապարհով խնդիրը կարգավորելու Թրամփի հայտարարություններին, չգնաց այս ծայրահեղ քայլին...