17.02.2017|
09:38
Լոռվա Օձուն գյուղի Աբովյանները պատկանում են նշանավոր գերդաստանի: Անուշավանը Հովհաննես Թումանյանի մտերիմ ընկերն էր ու գյուղագիր: Գևորգն ավարտել էր Թիֆլիսի Ներսիսյան դպրանոցը, Մոսկվայի Լազարյան ճեմարանը, Թիֆլիսի մանկավարժներից էր, բեմադրված պիեսի հեղինակ, գրել էր «Համառոտութիւն հայոց պատմութեան» դասագիրքը, որն ունեցել էր 4 հրատարակություն: