ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Արոնյանը տեմպ է հավաքում

Արոնյանը տեմպ է հավաքում
21.01.2013 | 02:20

Հոլանդական Վեյկ-ան-Զեե քաղաքում ընթացող մրցաշարի ութերորդ տուրում հաղթանակ տոնելով աշխարհի նախկին չեմպիոն, չինուհի Հու Յիֆանի նկատմամբ` Լևոն Արոնյանը հավաքեց հինգ միավոր ու երրորդ-չորրորդ հորիզոնականներն է կիսում Հիկարու Նակամուրայի հետ: Մրցաշարը 6 միավորով միանձնյա գլխավորում է Մագնուս Կառլսենը: Նրան հաջորդում է աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը, ում ակտիվում է 5,5 միավոր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1781

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ