...թե «այլընտրանքային» ուժի` ԲՀԿ-ի ներկայացուցիչները երեկ ողջ օրը պապ ու կաթոլիկ էին գրվել «մի ուրիշ ձև», ինչն էլ մասամբ հունից հանել էր ՀՀԿ տեղական շտաբների «աշխատակիցներին». ԲՀԿ-ականներն այնպես անհագ, քրտնամխած էին աշխատում, կապ պահում ՀՀԿ շտաբի և ընտրողների հետ` հանուն Սերժ Սարգսյանի, որ ՀՀԿ-ականներն օրվա երկրորդ կեսին արդեն «նադայել» էին եղել և չէին էլ թաքցնում իրենց «մուննաթն» այդ առնչությամբ։ «Իրենց կոտորում են, որ կոալիցիա մտնեն. ասա էլ ինչների՞ս եք պետք»,- հետևներից անթաքույց «մրմնջում» էին կերակրատաշտի կողքին մենակ մնալ ցանկացող ՀՀԿ-իստները: