ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

«Նրան ասացի` ներողություն, Դուք գի՞ժ եք»

«Նրան ասացի` ներողություն, Դուք գի՞ժ եք»
01.03.2013 | 01:11

Մինչ «Ժառանգությունն» ու ՀՀԿ-ն փորձում են ելքեր փնտրել ընտրություններից հետո, երկու թևերի կին պատգամավորները «ռինգ դուրս եկած» իրենց ձևով են հարցերը լուծում։ Իսկ կանանց կռիվը միշտ էլ թեժ է լինում, և նրանք որքան շատ են փորձում պաշտպանել իրենց «պապաներին», այնքան նրանց դիմակը պատռվում է, և բարեկիրթ ու ազնվաբարո կանանցից ոչինչ չի մնում։ Օրերս կայքերում լուր եղավ, որ ՀՀԿ-ական Շուշան Պետրոսյանը ձեռքի շարժումով` ժեստով, գիժ է անվանել «Ժառանգության» Զարուհի Փոստանջյանին։ Արդյո՞ք դա այդպես է` ԱԺ-ում հարցրինք Շուշան Պետրոսյանին (զրույցը ներկայացնում ենք առանց խմբագրման ու մեկնաբանությունների)։
-Ի՞նչ ժեստ, ո՞վ է նման բան ասում։
-Կայքերը։
-Կայքերում էնքան անկապ բան կա, որ ոչ մի կապ չունի այդ միջադեպի հետ։ Մի բան հստակ է. գիտեն ինձ, իմ բարեկրթությունը, ես սոցիումի մարդ եմ, իմ խոսքը, իմ պահելաձևը... բոլորը գիտեն ինձ էլ, Զարուհի Փոստանջյանին էլ` այդքան բան։
-Իսկ ինչո՞ւ մինչ օրս ոչինչ չէիք խոսում և հիմա որոշեցիք խոսել ընտրություններից։
-Ընտրությունները կապ չունեն։ Պարզապես, երբ անպարկեշտ վարքն ակնհայտ է դառնում... Նա առավոտից նստել էր և զուգահեռաբար խոսում և ծիծաղում էր իր գործընկերների ելույթի ընթացքում։ Հասկացանք, ուզում է հեղափոխություն անել, հասկացանք։ Բայց կարելի է, չէ՞, բարեկիրթ լինել։ Եվ երբ Մհեր Շահգելդյանը ելույթ է ունենում, պետք չէ դուրս գալ, կանգնել նրա կողքին` մատնացույց անելով սեփական նարնջագույն ժապավենը, այն էլ այն դեպքում, երբ իր գործընկերը նրան ասում է. «Գնա, գնա»։ Դրա համար նրան ասացի` ներողություն, Դուք գի՞ժ եք (միաժամանակ Շուշան Պետրոսյանը ձեռքը քունքին տանելով` ժեստով կրկնում է «գիժ» բառը- Ժ. Վ.)։
-Այսինքն, այն, որ «գիժ» եք անվանել Ձեր գործընկերոջը, նորմա՞լ է։
-Իսկ զարմանքս նրա պահվածքի նկատմամբ նորմալ չէ՞։ Հարց եմ տալիս` այն, ինչ կատարվում է, նորմա՞լ է։ Աշխատանքային գործընթացում գործընկերոջը խանգարելը նորմա՞լ է։
-ՈՒղղակի ուզում եմ հասկանալ. «գիժ» ասելը բարեկի՞րթ է։
-Շատ ավելի բարեկիրթ է, քան Հայաստանի նախագահին անվերջ տգեղ բառերով անվանարկելը։
-Մինչ օրս «Ժառանգությունը» ՀՀ նախագահին որակումներ չի տվել։ Իսկ այն, որ ընդդիմությունը քննադատում է իշխանության գործունեությունը, դա բնական, քաղաքական պայքար է և նորություն չէ։
-Իսկապե՞ս, վստա՞հ եք։ Մի հատ վերանայեք ամբողջ ընթացքը։ Ձեր բախտը թերևս չի բերում, որ ով միկրոֆոնի մեջ չի խոսում, նրա տեսակետը չի լսվում, հենց թեկուզ Զարուհի Փոստանջյանի արած արտահայտությունները։


Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2893

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ