Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

«Վլադիմիր Գասպարյանը ինքն էր եկել ցուցարարների մոտ»

«Վլադիմիր Գասպարյանը ինքն էր եկել ցուցարարների մոտ»
12.04.2013 | 14:15

ԱԺ ճեպազրույցներին մասնակցող «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը եկել էր լրագրողներին ասելու, որ ապրիլի 9-ին իրենք հռչակել են «Նոր Հայաստան», և քաղաքացին դարձել է պահանջատեր: Նա մի քանի անգամ կրկնեց, որ «Սերժ Սարգսյանը, որպես իշխանավոր, գոյություն չունի, նա այդ օրը կնքել է իր մահկանացուն»: Տիկին Փոստանջյանը նշեց, որ ապրիլի 9-ին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ինքն էր եկել ցուցարարների մոտ, և այդ օրը իրենք հռչակել են նոր հանրապետություն, քաղաքացին դարձել է պահանջատեր: Անդրադառնալով իր կուսակից ընկեր Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ կիրառված բռնությանը՝ «ժառանգականը» շեշտեց, որ նա ոչ միայն խելացի քաղաքական գործիչ է, այլև՝ ամուր տղամարդ, ով, հարկ եղած դեպքում, կարողանում է պաշտպանել ուրիշների իրավունքները:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2369

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ