Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Իսպանացիները պարտվում են

Իսպանացիները պարտվում են
25.04.2013 | 00:57

Երեկ «Բարսելոնը» 0:4 հաշվով պարտվեց «Բավարիային», այսօր «Ռեալը» 1:4 հաշվով զիջեց «Բորուսիային»: Այսքանից հետո կարո՞ղ եք ասել, թե հեքիաթների օրեր չէին Չեմպիոնների լիգայում: Խաղի մանրամասները, ինչպես միշտ, թերթի էլեկտրոնային տարբերակում: Հավատացեք` խոսել բան կա, այն էլ` շատ բան: Խոստանում եմ ավելի քան հետաքրքիր լինել ասելիքում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2428

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ