Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Էս ընտրություններն էլ չլինեն` Սարի թաղը լրիվ կքանդվի»

«Էս ընտրություններն էլ չլինեն` Սարի թաղը լրիվ կքանդվի»
25.04.2013 | 12:05

Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ Էրեբունու ողջ համայնքում իրականացվեցին և դեռ շարունակվում են ասֆալտապատման աշխատանքները: Սարի թաղը բացառություն չէր, ինչպես շա՜տ հարցերում: Այստեղ ևս հաջողությամբ ավարտին հասցվեցին այդ աշխատանքները: (Գոնե, լավ է, մի քանի ամիս չենք լսի Սարի թաղ բարձրացող տաքսու վարորդների փնթփնթոցը...Դրանից պրծանք):

Եթե նախկին ընտրությունների ժամանակ տեղաբնակները, տեսնելով որևէ կառուցողական աշխատանք, հուսավառվում էին և դրական փոփոխություն ակնկալում թաղամաս ժամանած թեկնածուներից, այժմ, ադեն նրանց կողմից կատարվող գործերը մարդիկ հումորի են վերածում: Ասֆալտապատումը կամ բնակիչների լեզվով ասած`«կարկատանը», որը որպես ավանդույթ իրականցվում է Էրեբունու վարչական շրջանի կողմից, այնքան էլ չի ուրախացնում մարդկանց: «Էս ընտրություններն էլ չլինեն` Սարի թաղը լրիվ կքանդվի»,-ասում են նրանք: «Ի՜նչ մեծ գործ են անում, սկի կես տարվա գարանտիա էլ չկա, մի հատ սելավ էղնի` վսյո, էլի նույն փոսերը...»:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Հ.Գ. Բայց մի բանի վրա եմ զարմանում. մենք, ամեն դեպքում, անշնորհակալ ազգ ենք: Ի՞նչ ենք պահանջում մի պետությունից, որի հնարավորությունը թույլ է տալիս միայն ծաղիկ ցանել և ասֆալտ փռել, թեկուզև անորակ: Նախորդ ընտրությունների քարոզարշավի ժամանակ Բեգլարյանը սարիթաղցիներին խոստացավ իրեն ընտրելու դեպքում ողջ թաղը «ծերից-ծեր» լուսավորել` լուսավորեց, (թեև հատուկենտ, բայց դրանից էլ ենք գոհ), տարին մեկ` տարբեր ընտրությունների առիթով թաղը ասֆալտապատվո՞ւմ է` ասֆալտապատվում է. թեկուզև կարկատաններով...

Էլ ի՞նչ ենք ուզում...

Դիտվել է՝ 2304

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ