ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Հայերը նախընտրում են լքել երկիրը, քան թե ապստամբել

Հայերը նախընտրում են լքել երկիրը, քան թե ապստամբել
17.05.2013 | 22:05

Վերջին օրերին շատ է խոսվում մի շարք առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացման և գազի գնի բարձրացման մասին: Գազի գինը դեռևս ճշտված չէ` Հայաստան-Ռուսաստան բանակցությունների փուլում է, սակայն արդեն մամուլում հրապարակված թվեր կան, որոնց հիման վրա շատ վերլուծաբաններ ու քաղաքական գործիչներ կանխատեսում են սոցիալական աղետ:
ՀՀ նախկին վարչապետ, Աժ պատգամավոր Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում անրադարձել է գազի գնի բարձրացման խնդրին`ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերից մեկը համարելով իրանական գազամուղը շահագործելու տարբերակը: «Չգիտես ինչու, Քոչարյանը ընտրեց նեղ խողովակի տարբերակը` 700 մմ: Արդյունքում` դրանով հնարավոր չէ բավարարել հանրապետության պահանջարկը: Այնուամենայնիվ, ինչ-որ քանակություն դրանով կարելի է բերել և հավասարակշռել ռուսական գազի գինը: Չգիտեմ, թե դա ինչու չի արվում: Ասում ենք` իրանական գազամուղը տրվել է «Հայռուսգազարդի» հաշվեկշռին: Նախկին քաղաքապետ, «Հայռուսգազարդի» պետ Կ.Կարապետյանն իրեն չհասկացողի տեղ էր դնում և հայտարարում, թե դրա մեջ ի՞նչ կա որ։ Այ, էսօրվա օրը կա։ Ինչևէ, ես չգիտեմ, թե այս պահին ՀՀ-ն կարո՞ղ է ինքնուրույն սուվերեն որոշումներ կայացնել Իրանից գազ բերելու ուղղությամբ»,- գրել է Հրանտ Բագրատյանը:
Դեռևս չեն ավարտվել գազի գնի շուրջ բանակցությունները, սակայն արդեն խոսվում է նույնիսկ հնարավոր սոցիալական բունտի մասին: irates.am-ը խնդրի առնչությանբ փորձեց մանրամասնել նախկին վարչապետի տեսակետը: «Չգիտեմ, չեմ կարող ասել,-ասաց Հրանտ Բագրատյանը: Սպասվո՞ւմ է, սոցիալական բունտ, թե ոչ, դժվար է կանխատեսել, քանի որ փորձը ցույց է տալիս, որ հայերը նախընտրում են լքել երկիրը, քան թե ապստամբել: Իսկ սրա պատճառները տանում են նաև, ինչու չէ, դեպի ընդդիմություն: Մի կողմից` իշխանությունն է ճնշում ժողովրդին, մյուս կողմից` ընդդիմությունը իշխանությանը քննադատելուց զատ որևէ այլընտրանք չի առաջարկում հասարակությանը: Վերջինիս, ցավոք, մնում է կապել ճամպրուկները:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1113

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ