ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

260 սիրիահայեր ստացել են ՀՀ քաղաքացիություն

260 սիրիահայեր ստացել են ՀՀ քաղաքացիություն
27.05.2013 | 16:47

2013 թվականի առաջին եռամսյակում 260 սիրիահայեր ստացել են ՀՀ քաղաքացիություն: Սիրիայից Հայաստան ներգաղթած մեր հայրենակիցներին օտարերկրյա պետություններում վավերական անձնագրեր են տրվել առանց պետական տուրքի գանձման:

Հիշեցնենք՝ սիրիահայերին 65 հազար դրամ պարտադիր վճարումից ազատելու մասին ՀՀ կառավարությունը որոշում էր կայացրել անցած տարվա նոյեմբերի 22-ին, իսկ մինչ այդ սիրիահայերից նշված գումարը գանձվում էր` լրացուցիչ խնդիրներ առաջացնելով պատերազմական գործողությունների հետևանքով իրեն ունեցվածքից զրկված սիրիահայերի շրջանում:
Պետտուրքից սիրիահայերին ազատելու հետևանքով պետական բյուջե չմուտքագրված գումարը կազմել է 16. 900 000 դրամ: Այսպիսի հաշվարկ է կատարել ՀՀ ԱԳՆ-ն, միաժամանակ կառավարությանն առաջարկելով այդ գումարի պակասորդը լրացնել պահուստային ֆոնդի հաշվին:
Ի դեպ, նշենք, որ սիրիահայերին անվճար անձնագրեր են տրամադրվել ոչ միայն Հայաստանում, այլև Սիրիայի, Լիբանանի, ԱՄԷ-ի տարածքում գործող հայաստանյան դիվանագիտական ներկայացուցչություններում:
Մեր կառավարության նախնական հաշվարկներով՝ ՀՀ անձնագիր ստացող սիրիահայերի թիվը կանխատեսվում էր 100 հազարի սահմաններում, սակայն պաշտոնական ցուցանիշն այսօր արդեն 2,5 անգամ գերազանցում է կառավարության սպասումները: Ընդ որում, սրանք միայն այս տարվա առաջին երեք ամիսների տվյալներն են:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1486

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ