ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Անհասկանալի են գիշերային ոճիրից հետո դեռևս չսթափված մարդկանց հասցեին հնչող վիրավորանքները»

«Անհասկանալի են գիշերային ոճիրից հետո դեռևս չսթափված մարդկանց հասցեին հնչող վիրավորանքները»
06.06.2013 | 19:02

Արդեն մի քանի օր է, ինչ հայաստանյան մամուլում, սոցիալական ցանցերում քննարկվում է Գորիսում տեղի ունեցած ողբերգությունը, ըստ որի Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին պատկանող առանձնատան դիմաց տեղի ունեցած վիճաբանության ընթացքում սպանվել է Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, 43-ամյա գործարար Ավետիք Բուդաղյանը, վիրավորվել նրա եղբայր Արտակ Բուդաղյանը և Սյունիքի մարզպետի թիկնապահ` Նիկոլայ Աբրահամյանը:

Գորիսի մամուլի ակումբը դատապարտում է կատարվածը, միանում հասարակական պահանջին` արդարացի քննություն իրականացնելու և մեղավորներին օրենքի սահմաններում պատժելու համար: Ակնկալում է, որ ոչ միայն ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում արդարացի քննություն կիրականացվի, այլև հանրապետության իշխանությունները քաղաքական կամք կդրսևորեն կատարվածին համարժեք գնահատական հնչեցնելու համար:
«Միաժամանակ անընդունելի ենք համարում տարբեր աղբյուրների կողմից հանրապետական մամուլում, սոցցանցերում սյունեցիների, մասնավորապես, գորիսցիների հասցեին հնչող վիրավորանքները, պիտակները, որոնք իբր թե վկայում են տեղացիների վախկոտության, կամազրկության, քաղաքացիական պասիվության մասին: Անհասկանալի են այն որակումները, որոնք հղվում են գիշերային ոճիրից հետո դեռևս չսթափված փոքր քաղաքի մարդկանց հասցեին. մանավանդ նրանց անունից, ովքեր այլևս պաշտոններ չզբաղեցնելով Գորիսում, տաքուկ անկյուններ են գտել մայրաքաղաքում»,-ասվում է ակումբի հաղորդագրության մեջ:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1971

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ