ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Փոքրիկն անցել է թուրքական սահմանն իր խաղալիքի անձնագրով

Փոքրիկն անցել է թուրքական սահմանն իր խաղալիքի անձնագրով
17.06.2013 | 12:12

Թուրքիայի Անթալիա քաղաքում 9-ամյա Էմիլի Հարրիսի ծնողները պատահաբար շփոթել են երեխայի անձնագիրը նրա խաղալիքի փաստաթղթերի հետ, որով էլ նա անցել է սահմանը: Այս մասին գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»: Հետաքրքիրն այն է, որ թուրքական սահմնապահները վարդագույն խաղալիքի և երեխայի անձնագրի միջև տարբերություն չեն նկատել: Միայն հետո, երբ արդեն երեխան այդ «կեղծ» փաստաթղթով ուղևորվել է դեպի ստուգման կետ, մայրը սարսափով նկատել է դա և սպասել տհաճ հետևանքների:

«Հետաքրքրաշարժ ստուգում էր: Այդ փաստաթղթում չկար նույնիսկ Հարրիսի լուսանկարը»,-ծիծաղելով պատմել են ծնողները բրիտանական Daily Mail թերթին,-«մենք նույնիսկ մեզ հետ չէինք վերցրել այդ խաղալիքը, որպեսզի կարողանայինք այդ թյուրիմացության մասին վկայել, ապացուցել ինչ-որ բան: Անձնագրի արտաքին տեսքը անգամ կասկած չի հարուցել թուրքական պահակախմբին, այնինչ շապիկի վրա պատկերված էր խաղալիք արջուկը»:

Նշենք, որ Հարրիսի ընտանիքը Թուրքա էր ժամանել Բրիտանիայից` մեկշաբաթյա հանգիստ անցկացնելու նպատակով:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Հ.Գ.- Իհարկե, այս պատմության մեջ մենք միայն տեսնում ենք ծիծաղելի կողմը, բայց միևնույն ժամանակ ցանկացած ծնողի պետք է, որ անհանգստացնի այս իրավիճակը: Այս օրինակով պետք է համոզվել, թե որքան հեշտությամբ կարելի է երեխա անցկացնել մի երկրի սահմանից մեկ ուրիշ սահման: Այսօր արտադրվում են չինական արտադրության բազմաթիվ խաղալիքներ`«Բարբի», «Սփայդեր Մեն», «Չելովեկ պաուկ», մեզ շատ հայտնի և երեխաների սիրելի «Մաշա»-ի կերպարանքներով և այլն, որոնք ավելի մոտ են երեխայի արտաքինին և հեշտությամբ կարելի է շփոթել մարդու հետ:

Դիտվել է՝ 1959

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ