ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Բացթողումներ`առողջապահության համակարգում

Բացթողումներ`առողջապահության համակարգում
18.06.2013 | 16:38

Առողջապահության համակարգում իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ պետպատվերի ձևավորման և բաշխման գործընթացը թերի է, սխալ է հաշվարկված հիվանդների գրանցման մեթոդիկան, յուրաքանչյուր հիվանդին հատկացված գումարի չափը և այլն: Այդ մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում իրազեկել է ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսների վերահսկողության տեսչության պետ Սոնա ՂԱՐԻԲՅԱՆԸ:

Նա հատկապես ուշադրություն է հրավիրել պետպատվերի շրջանակում գումարի մեջ ներառված սննդի արժեքի վրա: Առանձնացվել են սնունդ հատկացնող և չհատկացնող հիվանդանոցները, իսկ գումարները բաշխվել են ըստ այդմ: Բանախոսը նշել է, որ արդյունքում տնտեսվել է 500 մլն դրամից ավելի գումար:

Առողջպահության ոլորտում հայտնաբերվել են մեկ հիվանդի բուժման տևողության հետ կապված բացթողումներ, օրինակ տուբերկուլյոզի բուժման համար նախատեսված է 50 օր, սակայն հիվանդները 40 օր են բուժում ստանում, հոգեկան խնդիրներ ունեցողների համար հատկացվում է բուժման 24 օր, այնինչ նրանց բուժումը կազմակերպվել է 21 օրում:

2013թ.-ի հունվար-մարտ ամիսներին վերահաշվարկների արդյունքում տնտեսվել է 230 մլն դրամ գումար:

«Բուժհիմանարկներում խստացվել են պատասխանատվության նորմերը. սա վերաբերում է հատկապես հիվանդերին դեղ տրամադրելու գործընթացին. եթե հիվանդի կողմից դեղերի գնումը կատարվելու է ընդհանուր դեղերի 25 տոկոսի շրջանակներում, ապա հիվանդանոցը պետական բյուջեից 100 տոկոս բուժման արժեքի չափով ֆինանսավորում չի ստանա»,-ասել է Ս.Ղարիբյանը::

Այդ իսկ պատճառով բուժկենտրոններում իրականացվելու են համակարգային մշտադիտարկումներ, շտկվելու է պոլիկլինիկաներում բնակիչների տվյալների բազան, որը, ինչպես բանախոսն է փաստում, նույնպես թերի է. «Այսուհետ գումար կհատկացվի փաստացի գրանցված բնակիչների թվով և 1 մլրդ դրամի չհիմանվորված ծախսերը չեն ֆիանանսվորվի»,-շեշտել է նա:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3151

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ