ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Մեր նպատակն է ցույց տալ սոցիալական խոր բևեռացումը»

«Մեր նպատակն է ցույց տալ սոցիալական խոր բևեռացումը»
21.06.2013 | 16:30

maxinfo.am կայքի հիմնադիր Բաբկեն Հարությունյանը նախօրեին բռնության է ենթարկվել այն բանից հետո, երբ փորձել է ֆոտոխցիկով նկարել Կանաչուտ գյուղում ՀՀ նախկին ոստիկանապետ, ՀՀ նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանին պատկանող առանձնատունը: Ալիկ Սարգսյանի եղբայրը` Անդրանիկ Սարգսյանը, «Մերսեդես» մեքենայով հետապնդել է կայքի խմբագրին, ապա նրանց միջև տեղի ունեցած զրույցից հետո հարվածներ է հասցրել Բաբկեն Հարությունյանին:

«Սա մեր լրատվական կայքի կողմից իրականացվող առաջին ֆոտոռեպորտաժն էր, ուղղակի խոչընդոտեցին մեր մասնագիտական գործունեությանը: Խոչընդոտողը նախկին ոստիկանապետի եղբայրն էր: Նա շրջափակեց իմ մեքենան, վերցրեց բանալիները, այնուհետև հարվածներ հասցրեց իմ ուղղությամբ: Ես ստիպված էի թողնել մեքենան ու հեռանալ: Իսկ սա, կարծում եմ, խոսում է Հայաստանում ժողովրդավարության բացերի մասին: Մեր նպատակն է ցույց տալ սոցիալական այն խոր բևեռացումը, որն առկա է Հայաստանում, անկախ այն բանից, թե առանձնատների տերերը ՀՀ նախագահի խորհրդական են, թե այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Մենք իրականացնելու ենք մեր մասնագիտական գործունեությունը: Առավել ևս, երբ խոսքը վերաբերում է ՀՀ նախագահի խորհրդականին, նրա մերձավորներին, պետք է ակնհայտ լինի, որ իրենց ունեցած կոչումներն ու պաշտոնները պարտավորեցնող են, և ֆեոդալավայել կեցվածքն իրենց հարիր չէ»,- ասաց Բաբկեն Հարությունյանը: Նա վստահեցրեց, որ իրենք շարունակելու են ֆոտոռեպորտաժների շարքը և՛ Երևանում, և՛ մարզերում:
Բաբկեն Հարությունյանը նշեց, որ իր մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու մասին հայտարարություն է տվել ոստիկանություն, և գործն այնտեղ է:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1600

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ