ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Տղամարդիկ խոստանում են, բայց կյանքը ստիպում է դրժել խոստումը

Տղամարդիկ խոստանում են, բայց կյանքը ստիպում է դրժել խոստումը
26.06.2013 | 12:09

Երեկ երեկոյան, Կարապի լճի հարևանությամբ Կանանց իրավունքների կենտրոնին կից գործող «Տղամարդիկ ընդդեմ կանանց դեմ բռնության» ցանցի անդամների հետ համատեղ կազմակերպվել էր բացօթյա ակցիա` «Խոստումը խոստում է» խորագրով: Կազմակերպիչները քվեարկություն էին կազմակերպել և անցորդ տղամարդկանց բաժանելով թերթիկներ` խնդրում էին պատասխանել` արդյոք խոստանո՞ւմ են բռնություն չկիրառել կանանց նկատմամբ: Հարցաթերթիկի վրա գրված էր հարցը` համապատասխան «այո» և «ոչ» պատասխաններով: Տղամարդիկ պատասխանում էին հարցին և թերթիկը գաղտնի գցում արկղի մեջ: Ցուցադրվում էին պաստառներ, որոնց վրա ներկայացված էր, թե ինչպես են տղամարդիկ բռնության ենթարկում կանանց: Մոտ երկու ժամ տևած ակցիայի ավարտից հետո բացեցին արկղը: Հարյուր հարցաթերթիկներից միայն 12-ն էին «ոչ» պատասխանել: Սակայն կազմակերպիչները վերջում «ոչ»-երը այրեցին:

«Ակցիան նպատակ ունի բարձրացնել տղամարդկանց ակտիվությունը կանանց նկատմամբ բռնության երևույթի կանխարգելման գործում, նաև բարձրացնել հասարակության իրազեկվածության մակարդակը` «Ընտանեկան բռնություն» երևույթի վերաբերյալ և ներգրավել տղամարդկանց ընտանեկան բռնության կանխարգելման գործում»,-նշեցին ակցիայի կազմակերպիչները:

Անցորդները, որոնք առաջին հայացքից թվում էր այնքան էլ լուրջ չեն վերաբերվում ակցիային, այնուամենայնիվ չէին մերժում մասնակցություն ցուցաբերել, մոտենում և քվեարկում էին: Քվեարկությանը մասնակցում էին մեծամասամբ երիտասարդները: Թերթիկը լրացնող 28-ամյա Արամից irates.am-ը հետաքրքրվեց, թե արդյոք, որ տարբերակն ընտրեց` «այո՞»-ն, թե՞ «ոչ»-ը, վերջինս շա՜տ ինքնավստահ ասաց`«իհարկե` այո-ն»: Իմ դիտարկմանը` «խոստումը`խոստում է», նա պատասխանեց. «կյանքը ցույց կտա»:

Ահա այսպիսին են մեր տղամարդիկ` խոստանում են, բայց կյանքը ստիպում է դրժել խոստումը: Եվ շատ հաճախ:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1477

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ