ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Ժողովուրդը վայրի ձևով է Վարդավառ տոնում»

«Ժողովուրդը վայրի ձևով է Վարդավառ տոնում»
05.07.2013 | 16:20

Հուլիսի 7-ին Հայ առաքելական եկեղեցին տոնում է Վարդավառի կամ Ծաղկող վարդի տոնը: Այն Տաղավար տոն է և եկեղեցիներում այդ օրը սուրբ պատարագ է մատուցվում: Տոնը սովորաբար նշվում է Նավասարդ ամսին: Այն եկել է հեթանոս ժամանակներից:

Տեր Թովմաս քահանա Անդրեասյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Վարդավառի սկզբմավորման պատմությանը` մանրամասնելով, որ տոնը Հայաստանում նշվել է 4-րդ դարից, քրիստոնեությունն ընդունելուց հետո, Գրիգոր Լուսավորչի կողմից. «Գ.Լուսավորիչը տոնը քրիստոնեացրեց այն պատճառով, որովհետև ժողովուրդն այն շատ էր սիրում: Տոնը նշվում է Սուրբ Զատկից հետո` 14-րդ կիրակի օրը: Վարդավառը շարունակությունն է Հարության տոների` Հարություն, Համբարձում, Հոգեգալուստ և Վարդավառ»,-պարզաբանեց քահանան: Նա նշեց, որ Վարդավառն առաջացել է ամռան տապից պաշտպանվելու համար`«ամռանը, երբ երաշտ էր լինում, մարդիկ աստվածներից անձրև ու ջուր էին խնդրում, որպեսզի իրենք չտանջվեն և բերքն առատ լինի: Հետագայում այն սկսեց նշվել որպես մեղքերի թողության և հաշտեցման օր»:

Թովմաս քահանայի խոսքով, վարդը խորհրդանշում է Քրիստոսի մաքրությունը, իսկ վարդի փշերը`Հիսուսի փշոտ ճանանապարհը:

Անդրադառնալով ջրի նշանակությանը, քահանան ասաց, որ ջուրը տոնի հետ գրեթե կապ չունի, բայց այն ինքնին խորհրդանշում է մաքրություն: «Միմյանց վրա ջուր ցողելով ցույց ենք տալիս, որ աշխատում ենք մաքուր ապրել, մեղքեր չենք գործում»,-բացատրեց նա, խորհուրդ տալով ոչ թե այնպես ջրել, որ վնասել մարդուն, այլ ընդամենը ցողել. «Մեր օրերում մարդիկ երբեմն մյուսներին ջրելով չափն անցնում են: Ժողովուրդը վայրի ձևով է մյուսներին ջրում: Եղել են դեպքեր, երբ ջրելու հետևանքով դժբախտ պատահարներ են տեղի ունեցել: Անգամ ինքս եմ տուժել ջրվելուց»:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2080

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ