ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Նարինե»-ի վրա դրված արգելանքը հանվել է

«Նարինե»-ի վրա դրված արգելանքը հանվել է
05.07.2013 | 18:09

Գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2013թ. հունիսի 21-ի հրամանով արգելվել էր «Պանացեա» ՍՊԸ-ի կողմից «Նարինե կաթնաթթվային մթերք» և «Նարինե բակտերիալ խտանյութ» արտադրատեսակների արտադրությունը, և «Պանացեա» ՍՊԸ-ի տնօրենին տրվել էր համապատասխան հանձնարարական՝ վերացնելու արտադրամասում հայտնաբերված խախտումները:

Ծառայությունը տեղեկացրեց, որ որոշմամբ տրված առաջադրանքները կատարվել են, և ս.թ. հուլիսի 2-ին «Պանացեա» ՍՊԸ-ի տնօրենի կողմից Ծառայություն են ներկայացվել ՀՀ ԳՆ «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի լաբորատորիայի 01.07.2013թ. փորձարկման արձանագրությունները, որոնց համաձայն «Նարինե կաթնաթթվային մթերք» և «Նարինե բակտերիալ խտանյութ» արտադրատեսակները համապատասխանում են «Կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 1925-ն որոշման պահանջներին, ուստի Ծառայության պետի 2013թ. հուլիսի 03-ի որոշմամբ վերացվել է «Պանացեա» ՍՊԸ-ի «Նարինե կաթնաթթվային մթերք» և «Նարինե բակտերիալ խտանյութ» արտադրատեսակների արտադրության 2013 թվականի հունիսի 21-ի որոշմամբ սահմանված արգելանքը:

Ընկերությունն այսուհետ կարող է արտադրել վերոնշյալ արտադրատեսակները:

Դիտվել է՝ 2499

Մեկնաբանություններ