Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ամենաթանկը Մադրիդի «Ռեալն» է

Ամենաթանկը Մադրիդի «Ռեալն» է
23.07.2013 | 11:56

Forbes-ի վարկածով աշխարհի ամենաթանկարժեք թիմը Մադրիդի «Ռեալն» Է: Համաձայն հրատարակչության «գնային ցուցակի», արքայական ակումբն արժե 3,3 միլիարդ դոլար: «Ռեալի» ֆինանսական հաջողությունները կապված են ակումբի նախագահի` շինմագնատ, միլիարդատեր Ֆլորենտինո Պերեսի անվան հետ, ում սիրած արտահայտությունն է` «Շատ գումար վճարեք թոփ խաղացողներին, ովքեր կբերեն հաղթանակներ, ու այդ կերպ ընդլայնեք ձեր բիզնեսը»:
Forbes-ի վարկանիշում արքայական ակումբին հաջորդում է հանրահայտ «Մանչեստր Յունայթեդը»` նախորդ տարվա առաջատարը: Այն ամբողջ 135 միլիոնով էժան է «Ռեալից»: Ցուցակում երրորդը համաշխարհային ֆուտբոլի մեկ այլ գերակումբ է` «Բարսելոնը»: Այն գնահատվել է 2,6 միլիարդ դոլար:
Հետաքրքրական է, որ չորրորդ հորիզոնականը զբաղեցնում է անգլիական «Արսենալը», թիմ, որը 2005 թվից այս կողմ ոչ մի տիտղոս չի նվաճել: Լոնդոնցիների անվան դիմաց «շողշողում» է 1,326 միլիարդ դոլարը:
«Ամենաթանկ հնգյակը» եզրափակում է Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոնը` Մյունխենի «Բավարիան»: Խոսեպ Գվարդիոլայի նոր ակումբն «Արսենալից» հետ է մնում տասնվեց միլիոնով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1190

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ